Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի: Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:
«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասել է փոխքաղաքապետը:
Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ:
«Կառուցվում է 8 հարկանի, երեք մուտքով, 9 բալ սեյսմակայունության շենք: Բնակարանները հանձնվելու են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Բնակիչներն իրենց կահույքը տեղադրելու են և ապրեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
«Դժվար է մարդկանց հասցնել այն միտքը, որ սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ կյանքեր փրկելու: Իրականում բոլոր բնակարաններում փաստացի տեղի է ունենում բնակարանային բարելավում, որովհետև նույնիսկ ամենամեծ քառակուսի ունեցող բնակարանի տերը այս շենքերում ստանում է գրեթե երեք անգամ ավելի մեծ մակերես, չհաշված, որ ստանում են բարեկարգ, վերանորոգված բնակարան՝ բոլոր համակարգերով ապահովված: Բայց տեսեք, որ կան որոշ բնակիչներ, որոնք ակնկալում են ավելի բարելավում՝ մեկ բնակարանի փոխարեն՝ երկուսը: Բայց օրենսդրությունն ինչպես թույլ է տալիս, դրա սահմաններում է ամեն ինչ արվում: Կլինեն մարդիկ, որ գոհ կլինեն, կլինեն, որ այնքան էլ չէ, համենայնդեպս, դժգոհ մարդիկ չունենք, ինչը ամենամեծ ձեռքբերումն է այս գործընթացում»,- նշել է Հայկ Սարգսյանը:
Առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ փաստացի վերաբնակեցման գործընթացը:
«Բնակիչների հետ այս գործընթացի արդյունքը մեզ համար լավ օրինակ կդառնա մյուս շենքերի գործում: Սա գոնե կօգնի մարդկանց մեջ հավատն ու վստահությունը վերականգնել քաղաքային իշխանության հանդեպ:Կհասկանան, որ որևէ մեկը որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ ինչ-որ բանից զրկելու հավակնություն չունի: Մենք մի քանի վթարային շենքերում ունենք այս խնդիրը. մարդիկ չեն հավատում, ասում են՝ հիմա դուրս գանք... այնքան այսպիսի փաստաթղթեր են եղել, ոչ մեկը չի գործում: Այս պահին այլ է իրականությունը, այս պահին փաստաթուղթն է այլ: Ամեն դեպքում մենք քաղաքացիներին մատուցում ենք իրավական հնարավոր բոլոր առումներով պաշտպանված իրավունքներ ապահովող որոշումներ, որոնք վաղը ցանկացած իշխանության, ցանկացած ժամանակի համար կապահովեն իրենց իրավունքներին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները», - ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44