Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2018-ին ԱԺ արտահերթ ընտրությունների համար պետական բյուջեից հատկացվել է 2 մլրդ 707 մլն 144 հազար 202 դրամ, փաստացի ծախսը կազմել է 2մլրդ 483 մլն 773 հազար 390 դրամ: 223 մլն դրամը հետ է վերադարձվել պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «ԱԺ ընտրությունների համար պետական բյուջեից նախատեսվել էր 2 մլրդ 707 մլն 144 հազար 202 դրամ, փաստացի ծախսը կազմել է 2մլրդ 483 մլն 773 հազար 390 դրամ: Այս գումարի 88.4 տոկոսը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին և մասնագետներին տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների համար նախատեսված աշխատավարձն է եղել: Պետբյուջե է փոխանցվել 223 մլն դրամ: Երևանի ավագանու ընտրությունների համար հատկացվել է 626 մլն 988 հազար 854 դրամ, փաստացի ծախսը կազմել է 609 մլն 92 հազար դրամ: Եվ պետբյուջե է փոխանցվել 17 մլն 896 հազար դրամ»,-ներկայացրեց Մուկուչյանը: Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտացված դասընթացների կազմակերպման համար 2018-ի տարեսկզբին նախատեսված է եղել 56 մլն 297 հազար 700 դրամի ֆինանսավորում՝ նկատի ունենալով, որ տվյալ տարվա համար անցկացվելու էին միայն օրենքով նախատեսված լիցենզավորման հետ կապված դասընթացներ: Եվ նկատի ունենալով, որ պետք է իրականացվեր երկու խոշոր ընտրական գործընթաց՝ համապետական ընտրություն, Երևանի ավագանու ընտրություն, ԿԸՀ-ն խնդրել էր լրացուցիչ 30 մլն դրամ: Սակայն հետագայում բացվել է 48 մլն 247 հազար դրամի ֆինանսավորում:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44