Հայաստանում հայտնի քաղաքական զարգացումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են կայուն կերպով և շարունակում են կրել ստրատեգիական բնույթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Դրանք զարգանում են, ադապտացվում են նոր պայմաններն, նոր պահանջներին»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ երկու երկրների միջև տեղի են ունենում բաձրագույն հանդիպումներ: Հիշատակեց նաև վերջին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները: «Մեր երկրի ներկայացուցիչները ռեգուլյար հանդիպում են, հեռախոսային զրույցներ են ունենում»,- ասաց նա: Դեսպանն առանձնացրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության ստանձնման հանգամանքը: Նա նկատեց, որ Հայաստանը պատվով է առաջ տանում այն: «Կա որոշում առաջիկայում Երևանում անցկացնել ԵԱՏՄ ղեկավարների նիստը: Սպասում ենք նաև Ռուսաստանի նախագահի այցին Երևան»,- ասաց նա: Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին տնտեսական գործընկերը, ավելացել են առևտրաշրջանառության ծավալները: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ներդրողը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում մոտ քառասուն ռուսական կապիտալով ընկերություններ կան, որոնք ամենաշատ հարկեր վճարողներն են: «Այդ ընկերությունները սոցիալապես պատասխանատվություն, նրանք հումանիտար ծրագրեր են իրականացնում՝ մշակութային, սպորտային և կրթական ոլորտներում»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ միտումները կշարունակվեն: Դեսպանը նաև նշեց, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց կարծում են, որ հայ ժողովուրդն իմաստուն է և կարող է լուծել իր խնդիրները:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02