Չինական Huawei-ին, որը ամերիկյան արգելքների պատաճռով զրկվել է Android օպերացիոն համակարգի թարմացման հասանելիությունից, կարող է օգնել «Ռոստելեկոմը» եւ ռուս բիզնեսմեն Գրիգորի Բերյոզկինը, որի սեփականությունն է ֆիննական հիմքով ստեղծված ռուսական «Ավրորա» բջջային ՕՀ մշակումը, հայտնում է The Bell-ը: Պետերբուրգյան համաժողովից առաջ Huawei-ի գլխավոր գործադիր տնօրեն Գո Պինը ՌԴ թվային զարգացման եւ կապի նախարար Կոնստանտին Նոսկովի հետ քննարկել է չինական սմարթֆոնների հնարավոր անցումը Sailfish-ին, The Bell-ին հայտնել են բանակցություններին ծանոթ 2 աղբյուրներ: Այս թեման բարձրացվել է նաեւ Չինաստանի ղեկվար Սի Ցզինպինի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ, ասել է մեկ այլ աղբյուր: Դաշնային պաշտոնյայի խոսքով՝ բանակցություններն ընթանում են 2 ուղղությամբ: Առաջին՝ չինական ընկերության տարբեր տեսակի սարքերի վրա «Ավրորա» օպերացիոն համակարգի (ֆիննական Sailfish ռուսական տարբերակ) տեղադրում: Այն կտեղադրվի Google-ի Android համակարգի փոխարեն, որը չինական ընկերությունը չի կարող լիարժեք օգտագործել ամերիկյան արգելքներից հետո: «Չինաստանն արդեն թեստավորում է «Ավրորայի» նախնական տեղադրված սարքերը»,- ասել է The Bell-ի զրուցակիցը: Երկրորդ՝ Ռուսաստանում Huawei-ի սարքերի մասերի արտադրության տեղայնացում: Խոսքը չիպերի եւ ծրագրային ապահովման համատեղ արտադրության հնարավոր ծավալման մասին է:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44