Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն է կազմել՝ այս տարվա մայիսի 15-ին Նոր Նորքի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Հիշեցնենք, որ այդ օրը Ռոբերտ Քոչարյանի համակիրը ջրի ջրով նաեւ հարվածել էին Գասպարիի աչքին։ Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը Ոստիկանությանը պատասխան է գրել, որ ոստիկանները իրավախախտում են կատարել, լիազորությունների չարաշահում և քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, իր հայտարարություններն ուղղված են եղել դրանք կանխելուն: «Սա ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում: Պետք է արձանագրենք, որ ես այսօր իշխանություն եմ այլևս, և որպես իմ իշխանության ներկայացուցիչ՝ ոստիկանները բավարար գրագիտություն չեն ցուցաբերում: Տարրական բան է՝ ոստիկանը մոտենալուց պետք է ներկայանա և հիմնավորի՝ ի՞նչ պատճառով, ինչո՞ւ չի թույլատրվում որևէ բան կատարել, ոչ թե հրելով արգելի: Մեր թերությունն էր, թերևս, որ ոստիկանությանը մեկ տարվա մեջ չենք կարողացել այդ տարրական բանը սովորեցնել»,- ասաց Վարդգես Գասպարին:
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02