ARM | RUS |

Ինչպես է Լիդիանը ձեռք է բերել 2923 քաղաքացիների ստորագրահավաքի տվյալներն ու հրապարակել կեղծ տեղեկություններ. ՀԲՃ

14.06.19 | 16:06

2019 թվականի մայիսի 6-ին Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել էր «Արդյոք Լիդիանը ձեռք է բերել ջերմուկցիների տվյալներն ապօրինի ճանապարհով» հոդվածը, որն ահազանգ էր առերեւույթ հանցագործության մասին։ ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած մեր այս հաղորդումը քննվել է ոստիկանության Ջերմուկի բաժնում, որտեղից ստացել ենք ուշագրավ եւ քննարկման արժանի փաստեր պարունակող հինգ էջանոց մի որոշում։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել էր «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս չափազանց խնդրահարույց հայտարարությունը պարունակում էր տեղեկատվության մանիպուլացում, ինչպես նաեւ հարուցում էր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ: Մենք խնդրել էինք ՀՀ իրավապահ մարմիններին պարզել, թե ի՞նչ ճանապարհով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ձեռք բերել 2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագիրը ստորագրած համայնքի շուրջ 3000 անդամների անձնական տվյալները՝ խնդրելով նաեւ պատասխանատվության ենթարկել այդ ընկերությանը կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։ Ոստիկանության Ջերմուկի բաժնից ստացված որոշումից իմանում ենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ջերմուկ համայնքի 18․12․2018թ․ ավագանու նիստում հավանության արժանանալուց հետո վերոնշյալ հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալների թղթերի պատճենները մնացել են համայնքապետարանի առաջատար մասնագետ Սաթենիկ Արամայիսի Կարապետյանի մոտ։ 2019թ․ փետրվարի 27-ին համայնքապետարան է այցելել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից։ Վերջինս վերոնշյալ աշխատակցին է հանձնել ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի 30․01․2019թ․ համայնքի ղեկավարին հասցեագրված գրությունը, որով համայնքներում ընկերության գործունեության գնահատման եւ վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով խնդրվել է տրամադրել կոլեկտիվ հանրագրի պատճենը։ Աշխատակիցը սահմանված կարգով մուտքագրել է գրությունը, որն էլ համայնքի ղեկավարի կողմից մակագրվել է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոհար Թադեւոսյանին։ Մի քանի օր անց համայնքապետարան են այցելել երկու տղամարդ, որոնք ներկայացել են որպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ եւ հետաքրքրվել են իրենց ներկայացրած գրության պատասխանով։ Դրանից հետո Սաթենիկ Կարապետյանը ծանոթանալու նպատակով նշված անձանց է փոխանցել կոլեկտիվ հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալներ պարունակող թերթիկների պատճենները, ովքեր մոտ մեկ ժամ տեւողության ժամանակով ծանոթացել են դրանց։ Համայնքապետարանի աշխատակիցը չի նկատել, որ այդ տղամարդիկ պատճենահանած կամ լուսանկած լինեն դրանք, քանի որ նրանք այդ փաստաթղթերին ծանոթացել են առանձին սենյակում, որտեղ բացի նշված ընկերության աշխատակիցներից ոչ ոք չի եղել։ Իսկ Գոհար Էդիկի Թադեւոսյանը բացատրություն է տվել, որ 2019թ․ փետրվարի 27-ին համայնքի ղեկավարի կողմից իրեն է մակագրվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի 30․01․2019թ․ համայնքի ղեկավարին հասցեագրված վերոնշյալ գրությունը։ Դրանից մի քանի օր անց Սաթենիկ Կարապետյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, հանրագրի եւ դրան կից քաղաքացիների ստորագրությունների եւ անձնական տվյալների վերաբերյալ թղթերի պատճենները ծանոթանալու նպատակով տրամադրել է համայնքապետարան այցելած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին եւ վերջիններիս կողմից նշված թղթերը պատճենահանելու կամ նրանց կողմից դրանք որեւէ կերպ ամրագրելու վերաբերյալ ինքը ոչինչ ասել չի կարող։ Նյութերի նախապատրաստման ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերտառությամբ 2019թ․ մայիսի 2-ին տարածած հայտարարության վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու համար ոստիկանությունը գրություն է ուղարկել ընկերություն, սակայն որեւէ աշխատակից այդ կապակցությամբ ոստիկանության Ջերմուկի բաժին չի ներկայացել եւ բացատրություն չի տվել։ Ոստիկանությանը բացատրություններ են տվել Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կամավորներն ու հանրագիրը նախաձեռնած Ջերմուկ համայնքի բնակիչներ Ամուլսարի պահապանները, որոնք պնդել են, որ իրենց կարծիքով ընկերությունն ապօրինի է տիրացել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին եւ իր հայտարարության մեջ էլ կեղծել է ջերմուկցիների հանրագրին վերաբերող տվյալները։ Նյութերի նախապատրաստման ընթացքում զննության է ենթարկվել 2018թ․ դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ավագանուն եւ ղեկավարին ներկայացված կոլեկտիվ հանրագրին կից քաղաքացիների ստորագրություններ եւ անձնական տվյալներ պարունակող թերթիկների պատճենները, որի արդյունքում պարզվել է, որ այն բաղկացած է 158 թերթից, առկա են թվով 2923 քաղաքացիների ստորագրություններ, անուն-ազգանուններ, հասցեներ, հեռախոսահամարներ եւ հանարգիրը հրապարակելուն կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ գրառումներ։ Պարզվել է, որ ստորագրած քաղաքացիներից 2890-ը կողմ են եղել կոլեկտիվ հանրագիրը հրապարակելուն, իսկ 33 քաղաքացիներ՝ դեմ։ Մինչեւ ոստիկանության որոշման վերջին հատվածը ներկայացնելը ուզում ենք ձեր ուշադրությունը բեւեռել այն փաստի վրա, որ ոստիկանության ներկայացրած այս թվերը հաստատում են Լիդիան ընկերության 2019 թվականի մայիսի 2-ի հայտարարության մեջ հետեւյալ պնդման կեղծ լինելը․ «Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն»: Թե ինչո՞ւ է 2923 ստորագրությունը Լիդիանի մոտ դառել 2654՝ կարելի է միայն ենթադրել։ Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ այս ընկերությունը տարիներ շարունակ վարել է Հայաստանի քաղաքացիներին եւ կառավարությանն ապակողմնորոշելու քաղաքականություն՝ ինչի մասին մենք բազմիցս ասել եւ գրել ենք։ Իսկ վերոնշյալ հայտարարության մեջ տեղ գտած մյուս մանիպուլյացիաներին եւ կեղծ տեղեկություններին արդեն իսկ մանրամասն անդրադարձել ենք իրավապահ մարմիններին ուղղված մեր հաղորդման մեջ։ Վերադառնալով ոստիկանության որոշմանը նշենք, որ ՀԲՃ-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումն այնուամենայնիվ մերժվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելու կամ հավաքելու կամ պահելու համար, եթե դրանք նախատեսված չեն օրենքով։ Ջերմուկի ոստիկանության ավագ տեսուչ Գ․ Թադեւոսյանը գտել է, որ հանրագիրը ստորագրած քաղաքացիները գիտակցաբար են իրենց անձնական տվյալները հասանելի դարձրել որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, եւ քանի որ ստորագրությունների թերթիկները պարունակում են հանրամատչելի տեղեկություններ, ապա «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից նման տեղեկության հավաքելը, պահելը կամ տարածելը չի կարող համարվել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության հավաքում, պահում կամ օգտագործում։ Այսինքն, տվյալ դեպքում հանցագործության դեպք տեղի չի ունեցել։ Չենք ուզում հիմա անդրադառնալ քրեական գործի հարուցման մերժման իրավաչափությանը, սակայն անհրաժեշտ ենք համարում այս դեպքի հետ կապված կատարել որոշ կարեւոր շեշտադրումներ․ 1․ Ստացվում է, որ շուրջ 3000 մարդու անձնական տվյալներ՝ հատկապես հեռախոսահամարները, հայտնվել են շահագրգիռ մասնավոր ընկերության տիրապետության ներքո, ինչը մեր կարծիքով ուղղակի անթույլատրելի է։ Եթե օրենքներում կան բացեր, որոնք թույլ են տալիս նման բաներ, ապա պետք է դրանք վերացնել։ 2․ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակիցը ծանոթանալու նպատակով տրամադրել ստորագրահավաքի թերթիկները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներ ներկայացած քաղաքացիներին, ովքե՞ր են եղել այդ քաղաքացիները, իսկ մի գուցե՞ նրանք ոչ մի կապ չունեն այդ ընկերության հետ, եւ առավել եւս, ինչո՞ւ են նրանք առանձին սենյակում միայնակ դրանց ծանոթացել։ 3. Հասկանալի չէ, թե Ջերմուկի համայնքապետարանում ո՞վ է կոնկրետ որոշում կայացրել տրամադրել այդ փաստաթղթերը, եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կոնկրետ ո՞ր դրույթի համաձայն է աշխատակիցը դրանք տրամադրել անհայտ մարդկանց՝ ծանոթանալու նպատակով։ 4. Նաեւ հասկանալի չէ, թե ինչո՞ւ ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել պարզելու, թե ովքե՞ր են եղել այդ քաղաքացիներն ու բացի գրություն ուղարկելուց էլ ոչ մի բան չի արել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին բացատրություն տալու ներկայանալու ուղղութամբ։ 5. Եվ վերջապես ոչ մի բան չի արվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հայտարարության մեջ ակնհայտ կեղծ տեղեկությունների եւ Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշող փաստերի առկայության հիմքերով պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Ստացվում է, որ ինչ-որ մասնավոր ընկերության տնօրենի դիմումի հիման վրա, անհայտ քաղաքացիներ ձեռք են բերել 2923 մարդու անձնական տվյաները՝ ներառյալ հեռախոսահամարները, զանգահարել են այդ մարդկանց, արել են վերլուծություններ եւ իրենց կայքում հրապարակել ակնհայտ կեղծ եւ մանիպուլյացիաներ պարունակող տեղեկություններ։ Կարծում ենք, որ իրվապահ մարմինները լիարժեք չեն իրականացրել իրենց գործառույթները եւ պետք է ամեն դեպքում քրեական գործ հարուցեն այս դեպքի կապակցությամբ, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էլ պետք է իր հերթին քննի եւ եզրակացություն տա, թե արդյո՞ք կարելի էր այդ տվյալները փոխանցել ինչ-որ մասնավոր ընկերության։ Հաշվի առնելով նաեւ մի քանի ամիս առաջ հարուցված քրեական գործով բացահայտված փաստերը, որոնք ապացուցեցին, որ «Լիդիան Արմենիայի» եւ նրա կապալառու ընկերությունների աշխատակիցներն ըստ էության զբաղվել են լրտեսությամբ եւ հանդես եկել կեղծ էջերով՝ մեկ անգամ եւս հասկանալի է դառնում, թե ինչպիսի գործելաոճ ունեցող կազմակերպության հետ գործ ունենք բոլորս։


Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական...

23:01

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային...

18:02

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44