ARM | RUS |

ԱԺ քննիչ հանձնաժողովի իրավակարգավորումները թերի են

14.06.19 | 21:09

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Սա հայրենի խորհրդարանում երբևէ ստեղծվող 3-րդ քննիչ հանձնաժողովն է (առաջինը դեռ նախորդ տարի էր՝ կապված գաղտնալսման հայտնի պատմության հետ, իսկ երկրորդը քննում է ջրային կոմիտեի հետ կապված հարցեր):

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովների ինստիտուտը Հայաստանում ներդրվեց 2017 թվականի մայիսից (6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրվանից), երբ ուժի մեջ մտավ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համապատասխան մասը: Սակայն բոլոր երեք քննիչ հանձնաժողովները ստեղծվեցին 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Թեև 2018 թվականի հոկտեմբերի 2-ին (հայտնի զարգացումների հանգեցրած փոփոխությունների հետ միասին) խորհրդարանը փոքր-ինչ ավելացրեց քննիչ հանձնաժողովի՝ քննություն կատարելու մեխանիզմները, սակայն դրանք բավականին թերի են: Այդ մեխանիզմները ոչ միայն չեն արտացոլում խորհրդարանական պետությունում խորհրդարանի դերի տրամաբանությունը, այլև անգամ չեն ապահովում Ազգային ժողովի՝ վերահսկողական ֆունկցիայի ամբողջական իրագործումը:

Ներկայանալը և հարցերին պատասխանելը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը նախատեսում է, որ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին»։

Այսինքն, եթե պաշտոնատար անձինք գոնե պարտավոր են քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալ և պատասխանել հարցերին, ապա այլ անձինք ընդամենը ունեն նման իրավունք և կարող են չներկայանալ կամ ներկայանալ ու չպատասխանել հանձնաժողովի հարցերին:

Ավելին, այս իրավակարգավորման խախտման համար չկա նախատեսված քրեական պատասխանատվություն և չկա որևէ մեխանիզմ՝ դրա ապահովման համար: Այսինքն, եթե քննիչ հանձնաժողով կանչված ներկա կամ նախկին պաշտոնատար անձը չներկայանա կամ ներկայանա ու հրաժարվի հարցերին պատասխանելուց, ապա դա քրեորեն պատժելի արարք չէ ու հնարավոր չի հարկադրանքի միջոցներով ապահովել նորմի իրագործումը:

Ու թեև քննիչ հանձնաժողովի անդամի հարցերին չպատասխանելը, միգուցե, կարելի է դասել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 189.7 կամ 189.10 հոդվածներով նախատեսված զանցանքներին, սակայն դրանց համար տուգանքը 50-100 հազար դրամ է: Մինչդեռ այդ արարքի հանրային վտանգավորությունը էապես ավելին է:

Այսպես, օրինակ քրեական գործի շրջանակներում քննիչի պահանջով նախաքննության մարմին չներկայանալու պարագայում անձին կարող են բերման ենթարկել (Քր. դատ. օր., հոդված 153), իսկ նախաքննության սահամաններում քննիչի հարցերին չպատասխանելու դեպքում անգամ քրեական պատասխանատվության ենթարկել (Քր. օր., հոդված 339):

Եվ եթե գործող պաշտոնատար անձի պարագայում քննիչ հանձնաժողովի կանչով չներկայանալը կամ հարցերին չպատասխանելը, նաև այլ հանգամանքների առկայության դեպքում կարող է որակվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում (Քր. օր., հոդված 308), ապա նախկին պաշտոնյաների ու այլ անձնաց պարագայում անգամ այդ նորմը կիրառելի չէ:

Ստույգ տեղեկությունների տրամադրումը

Մի կողմ թողնելով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ներկայանալու և հարցերին պատասխանելու խնդիրը, անրադառնանք այն մեխանիզմներին (կամ դրանց բացակայությանը), որոնք պետք է ապահովեն հանձնաժողովին, կամ, առհասարակ, ԱԺ պատգամավորներին ստույգ տեղեկությունների տրամադրումը (պաշտպանեն կեղծ տեղեկությունների տրամադրումից):

Հայաստանի Քրեական օրենսգիրքի հատուկ մասը ունի երկու հոդված (148 և 338), որոնք քրեորեն պատժելի արարք են դարձնում կեղծ (աղավաղված կամ սուտ) տեղեկությունների տրամադրումը: Սակայն այդ հոդվածներից որևէ մեկը չի կարող վերաբերել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամի, կամ, առհասարակ, Ազգային ժողովի պատգամավորի հարցին (կամ գրավոր հարցմանը) ակնհայտ սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքին:

Թեև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.10 հոդվածը որոշակիորեն փակում է այդ բացը: Բայց նախ այդ հոդվածներում զանցանքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը ավելի շատ այլ իրավիճակների համար է և դրա կիրառումը քննիչ հանձնաժողովին կամ պատգամավորին կեղծ տեղեկություն տրամադրելու (հայտնելու) դեպքում կարող է խնդրահարույց լինել, և երկրորդ, խորհրդարանին ու պատգամավորին ակնհայտ կեղծ տեղեկություն տրամադրելու հանրային վտանգավորությունը էապես ավելին է:

Համեմատության համար հարկ է հիշատակել, որ վկայի կողմից քրեական գործի շրջանակներում քննիչին սուտ ցուցմունք տալը հանցագործություն է (Քր. օր., հոդված 338), որի համար սահմանված է մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ ԱԺ պատգամավորին կամ ԱԺ քննիչ հանձնաժողովին սուտ տեղեկություններ տալու համար կարելի է տուգանվել առավելագույնը 100 հազար դրամով:

Լուծումները

Այս խնդիրների լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է փոփոխություն ու լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածում, որով քննիչ հանձնաժողովի կանչով արդեն բոլոր անձանց համար պարտադիր կլինի ներկայանալ հանձնաժողով և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

Ավելին, այդ հոդվածով պետք է լինելու նախատեսել հանձնաժողով կանչված բայց առանց հիմնավոր պատճառի չներկայացած անձանց բերման ենթարկելու մեխանիզմ (մոտավորապես այնպես, ինչպես դա նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով): Ընդ որում, «Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածում պետք է լինելու լրացմամբ ամրագրել, որ ոստիկանութունը պարտավոր է բերման ենթարկել քննիչ հանձնաժողովի կանչով ներկայանալուց խուսափող անձանց: Այստեղ կարելի է նաև քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց խոսափող անձանց հետախուզում հայտարարելու կարգավորման նպատակահարմարությունը:

Իսկ ահա ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին չպատասխանելու, սուտ պատասխաններ և կեղծ տեղեկություններ տալու ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում՝ քրեականացնելով այդ երկու արարքները: Ընդ որում, դրանով հանդերձ, անհրաժեշտ է այնպիսի իրավակարգավորումներ տալ, որոնք կպաշտպանեն Սահմանադրության 65-րդ հոդվածով ամրագրված մարդու՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատման իրավունքը:

Այս իրավակարգավորումների ներդրմամբ հնարավոր կլինի ապահովել ԱԺ քննիչ հանձնաժողովների առավել արդյունավետ և բազմակողմանի քննությունն ու էապես կավելանա զեկույցի հիմնավորվածությունը:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական...

23:01

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային...

18:02

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44