Հայաստանը կինեմատոգրաֆիայի ոլորտում ունի ներուժ, որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների թեմայով խորհրդարանական լսումներին նման տեսակետ հայտնեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հատուկ պետք է արժևորել «Ոսկե Ծիրան» հիմնադրամի դերը՝ Կինոյի մասին օրենքի նախագծի մշակման նախաձեռնությամբ հանդես գալու համար: ԵՄ-ն մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը, ջանքերին: Առաջին պատճառն այն է, որ մենք կարծում ենք, որ մշակույթը շատ հզոր գործիք է Հայաստանի համար, որը կարող է ոչ միայն բարձրացնել երկրի իմիջը, այլ նաև ներդրում կատարելու տնտեսության զարգացման գործում: Երկրորդ պատճառն այն է, որ մենք գտնում ենք, որ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ, և որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Երրորդն այն է, որ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին»,-ասաց Սվիտալսկին:
Նա նշեց, որ ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, և իրենք գտնում են, որ Հայաստանը հաջողությամբ կմասնակցի, իսկ այդ ծրագրերն օգուտ կբերեն երկրին: Նա նշեց, որ երրորդ ենթածրագիրը վերաբերում է լրատվամիջոցներին: «Բրյուսելում լսեցինք, որ Հայաստանն ուզում է մասնակցել 2020-2022 թթ համագործակցային ծրագրին, և մշակույթը կարևոր գործոններից է այդ մասնակցությունը հնարավոր դարձնելու համար»,-ասաց Սվիտալսկին ու նշեց, որ ամեն ինչ կանեն, որ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը շարունակվի:
Նա հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումները, քննարկումները հաջողությամբ կպսակվեն, և ԱԺ-ն կկարողանա ընդունել Կինոյի մասին օրենք, որը կլինի հզոր, ուժեղ և իրատեսական:
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02