Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:
Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, Լիդիանի անարգել մուտքը չի վերականգնվել: Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:
Այդ իսկ պատճառով, Լիդիանը միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:
Լիդիանի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով ասել է, – «Լիդիանը ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին Լիդիանի դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: Լիդիանը զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել Լիդիանի անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: Լիդիանը դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը իր իրավունքները պաշտպանելու համար»:
lragir.am
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44