Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի ծակած-թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել Նալբանդյան գյուղի մի բնակիչ: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ: Նրան ժամը 23.40-ի սահմաններում ոստիկանները Նալբանդյան գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին: Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Բաժնում նրա դեմքի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Նալբանդյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկվելու հետեւանքով: Ոստիկանները բերման ենթարկվածին տեղափոխել են բուժօգնության, այնուհետեւ նա ձերբակալվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44