Հունիսի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել մի կին եւ հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 18-ի ժամը 21.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, բնակարանից գողացել են գումար, ոսկյա թեւնոց, բիժուտերիա: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի բաժնի, Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 18-ին, ժամը 23.43-ին, Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ 26-ամյա երիտասարդի, իսկ ժամը 23.55-ին Ռուբինյանց փողոցի գազալցակայանից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել Վանաձորի բնակիչներ, 24-27 տարեկան երեք երիտասարդի, որոնցից երկուսը՝ համաներմամբ ազատ արձակված: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է կնոջ բնակարանից գողացված ոսկյա թեւնոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44