Շերեմետեւո օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի աղետի տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան, որոնցից մեկը հեռացվել է աշխատանքից, տեղեկացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ալշեւսկին՝ հղում կատարելով իր հարցմանը ՆԳՆ պաշտոնական պատասխանին, որի սքանը նա հրապարակել է Ֆեյսբուքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ահա եւ պարզվեց, թե որտեղից է ինտերնետում հայտնվել «Սուպերջեթի» աղետի տեսանյութը Շերեմետեւոյի հսկման տեսախցիկներից։ Հարցումս ստանալով՝ ՆԳՆ-ն պարզել է, որ տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան Գաղտնի՝ ի լուր աշխարհի, նրանց մասին է ասված։ Ինչի համար էլ վճարել են։ Մեկին ազատել են իրավապահ մարմիններում աշխատանքից, երկրորդը կարգապահական նկատողություն է ստացել»,- գրել է պատգամավորը։ ՆԳՆ պատասխանում նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը տեսանյութն ուղարկել է WhatsApp մեսենջերով իր ծանոթներին։ Արդյունքում՝ տեսանյութը «լայն հանրային ռեզոնանս է առաջացրել՝ բացասական հետեւանքներով»։ «Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչության աշխատակիցների գործողություններում Շերեմետեւո օդանավակայանում վարչական իրավախախտում կամ հանցագործություն չի գրանցվել։ Միեւնույն ժամանակ, այս արարքը հակասում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են պրոֆեսիոնալ վարքագծին եւ ծառայողական գործունեության բարոյաէթիկական հիմքերին»,- նշվում է փաստաթղթում։ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի SSJ100 ինքնաթիռը մայիսի 5-ի երեկոյան անհապաղ վերադարձել էր Շերեմետեւո եւ վթարային վայրէջք կատարել թռիչքի 28 րոպեից հետո։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են նրա կանգնակները, այրվել է շարժիչը։ Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ այդ օրը Մերձմոսկվայում ամպրոպ է եղել։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ ինքնաթիռում գտնվող 78 մարդուց։ Որպես կատարվածի հիմնական վարկած նշվում է օդաչուների, կարգավարների եւ տեխզզնում իրականացրած անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաեւ ինքնաթիռի անսարքությունն ու մետեոպայմանները։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44