Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է եւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հարցը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց համար ընդունելի է նախագծով առաջարկվող դրույթները: «Խոսքը դեսպանների նշանակման կարգի մասին է: Մասնավորապես, առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպանների դեպքում որպես պարտադիր նախապայման առաջարկվում է 15 տարվ աշխատանքային ստաժ: Մենք առաջարկում ենք 10 տարի: Բացի այդ, քաղաքական նշանակումների դեպքում ԱԺ-ին իրավունք է վերապահվում տալ խորհրդակցական կարծիք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պրակտիկայում տեղի ունենում այդ գործընթացը. «Եկեք պատկերացնենք, գաղտնիության ռեժիմում ԱԳՆ-ն տալիս է առաջարկ, վարչապետը գաղտնիության ռեժիմում համաձայնություն է տալիս: Հետո դիմում են հավատարմագրող կողմին, հետո համաձայնությունը գալիս է, հետո ի՞նչ է տեղի ունենում: Ո՞ր փուլում է ԱԺ հանձնաժողովը տեղյակ լինում: Ստացվում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովին»,-ասաց վարչապետը հավելելով, որ 10 տարի ստաժ ունեցող անձին դեսպան նշանակելիս եւս կարող են հարցեր ծագել: ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. «Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը մենք հնարավորություն ենք տալիս կառավարությանը 7-8 քաղաքական նշանակում կատարել»: Սրան արձագանքեց Փաշինյանը. «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Տպավորություն է, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանը այդ հնարավորությունը տալիս եք»: Փաշինյանը նաեւ նշեց, որ ստացվում է այնպես, որ եթե ասենք մարդը ԵԽԽՎ-ում 15 տարի եղել է հայկական պատվիրակության անդամ, նրան ասում ենք՝ պետք է գնաս ԱԺ հանձնաժողովը կարծիք տա քո մասին, իսկ մեկը, որ 10 տարի աշխատել է որեւէ դեսպանությանում օրինակ, որպես կցորդ, իր դեպքում ասում ենք՝ հանձնաժողովը քեզ հարցեր չունի: Այսինքն այստեղ խտրական մոտեցում կա, ինչն անթույլատրելի է: Եթե անցնում ենք խորհրդարանական ֆիլտրով, ուրեմն բոլորն են անցնում, թե չէ ստացվում է, որ ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի»: Ի վերջո, որոշվեց, որ հարցը եւս մեկ անգամ պետք է քննարկվի, թեեւ որոշումն ընդունվեց:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44