Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարություններին։ Հայտարարության մեջ ասված է.
«Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման և ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ:
Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաև գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու և սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:
Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային և շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում:
Մենք համոզված ենք, որ ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակել հեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների և նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր և անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.
1. ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,
2. ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,
3. անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաև հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,
4. մշակել և ընդունել Ազգային սահմանադրություն և դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ:
Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից և ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում:
Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:
Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները և գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետևողական լինի և դառնա նոր Սահմանադրության ընդունման և դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը»։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44