Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ ունեցավ Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ, որը տեղի ունեցավ Ադրբեջանի հանրապետությունում: Պուտինը աշխարհիս երեսին վերջին մարդը չէ ու նրա հետ հանդիպում ունենալը ու համագործակցելը հաստատ շատերի համար մեծ պատիվ է, որոշները նույնիսկ կերազեն նրան մոտիկից տեսնեն: Դե, ինչպես ենք մենք սովոր տեսնել Պուտինի ժամանումները: Նկարագրեմ մեր երկրի մակարդակով: ՀՀ գրեթե բոլոր պաշտոնյաները , երկրի նախագահի գլխավորությամբ գնացին հասան Գյումրի: Դեռ չկանաչած հողերը միանգամից ծաղկեցին, հին ու քանդված շենքերը նկարազարդվեցին, հասարակ մահկանացուները փողոցներից քշվեցին տներով: Ինքնաթիռից իջնելուց Ռուսաստանի պետական հիմնը նվագեցինք, ոտքի տակ խալիները փռած, որ հանկարծ ոտքը չկպնի գետնին: Մի խոսքով Վլադիմիր հոպարին դիմավորեցինք ոնց որ պետքն էր: Դա 2013 թվականին էր: Հիմա գանք մեր օրեր: Վլադիմիր Պուտինին Ադրբեջանի հանրապետությունում դիմավորում է տվյալ երկրի առաջին փոխվարչապետը... Նույնիսկ վարչապետը չէ՝ փոխվարչապետը: Հա, մի քիչ ճոխություն են թույլ տվել իրենց ու փոխվարչապետն է ընդունել, կարար չէ ասենք վարչապետի վարորդը, այգեպանը կամ գյաջ քսողը դիմավորեր: Մի խոսքով՝ Իլհամ Ալիևը լայաղ չարեց ծանր տեղը թեթևացներ ու դիմավորեր Պուտինին:
Հանդիպումը կայացավ, ասեցին-խոսեցին, պայմանավորվեցին ու այստեղ սկսվեց հաջորդ ներկայացումը: Այն նույն Իլհամ Ալիևը, ով չէր գնացել Պուտինին դիմավորելու, հիմա նույն Վլադիմիր Պուտինին կանչել է իր տուն ՝ լիալուսնի ներքո մաքուր օդին թեյ խմելու: Շատ ռոմանծիկ արարած դուրս եկավ այս Ալիևի տղեն: Հիմա մտածում եմ ՝ տո բա քեզ պետք էր այդ շան որդուն բանի տեղ դնեիր, նախ ծաղրեց քեզ՝ փոխվարչապետին ուղարկելով հետևիցդ, հետո ցուցադրական չայ է խմեցնում՝ մոմի լույսերի ներքո, զգույշ հետո հյուրանոցի համար չտանի...
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44