ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզների ֆավորիտ Դոնալդ Թրամփը, ով հայտնի է ընդդիմախոսների վրա անձնական հարձակումներով, քննադատել է նախագահի թեկնածու Ջոն Քեյսիքի՝ բլիթներ ուտելու ձևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես երբեք այնպիսի մարդ չեմ տեսել, ով ուտում է նման զզվելի ձևով»,- հայտարարել է նա Ռոդ-Այլենդ նահանգում նախընտրական հանրահավաքում: «Այդ տղան բլիթը վերցնում է և խցկում բերանը՝ ինչպես պատահի»,- շարունակել է Թրամփը և ասել, որ դա հարիր չէ նախագահին:
Թրամփն ասել է, որ որդու հետ առավոտյան հեռուստատեսությամբ դիտել է, թե ինչպես է Քեյսիքը բլիթներ ուտում՝ միաժամանակ խոսելով լրագրողների հետ:
Թրամփը նախկինում արդեն արտահայտվել է իր մրցակիցների արտաքինի և շարժուձևերի մասին: Բիզնեսվուման Կարլի Ֆիորինի մասին նա ասել է, որ ոչ ոք նրան չի ընտրի «այդպիսի դեմքով», Ջեբ Բուշին անվանել է «ցածր էներգիայով» մարդ, իսկ Մարկո Ռուբիոյին ծաղրել է այն բանի համար, որ նա քրտնում է և շատ ջուր խմում՝ նրան անվանելով «բեմում խուճապի մատնվող»:
Միաժամանակ Թրամփը հիվանդագին է ընդունում իր արտաքինին՝ հատկապես սանրվածքին վերաբերող մեկնաբանությունները:

13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44