Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Volkswagen Golf-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է նաեւ, որ Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Աբովյանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաեւ ЗИЛ-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Որոշ ժամանակ անց ЗИЛ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար նորից ժամանել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, որոնք նրան տեղափոխել են հիվանդանոց:
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02