ARM | RUS |

Վրաստանում հակառուսականությունը պլանավորված, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ նախագահի հայտարարությունը

26.06.19 | 20:56

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծայրահեղական անձանց և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից շատ արագ կազմակերպված (կարծես նախապես գիտեին ինչ է լինելու և նախապատրաստվել էին) հակառուսական և հակակառավարական ուղղվածության բողոքի զանգվածային միջոցառումներն արագորեն վերածվել են զանգվածային անկարգությունների։

Ցույցի մասնակիցները հանդես են եկել Վրաստանի «ռուսական օկուպացիայի» դեմ, պահանջել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, պետանվտանգության ծառայության ղեկավարի և ներքին գործերի նախարարի հրաժարականները, իսկ երբ նշված հրաժարականների նրանց պահանջներն անհապաղ չեն կատարվել (ինչը, նկատենք, տրամաբանական չէր), մոտ մեկ ժամ հետո փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել խորհրդարանի շենք, ինչը ոմանց հաջողվել է։

Անհապաղ հրաժարականների պահանջը հուշում է, որ բողոքող զանգվածին ուղղորդողների նպատակը ոչ այնքան հիշյալ պաշտոնյաների հրաժարականին հասնելն էր, այլ խորհրդարանի շենքը գրավելը և Թբիլիսիում իրավիճակն առավելագույն լարելը։

Ոստիկանական ուժերի հետ բախման արդյունքում երկուստեք տուժել է 240 մարդ, իրավապահները ձերբակալել են ավելի քան 300 հոգու, իսկ խորհրդարանի նախագահը ստիպված է եղել հրաժարական տալ։ Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի բազմահազարանոց ցույցը (տարբեր տեղեկությունների համաձայն, 5-10 հազար մարդ է մասնակցել) ցրելուց հետո, բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ meduza.io-ի տեղեկացմամբ, ցուցարարները Թբիլիսիում ավերել են «Վրացական երազանք՝ Ժողովրդավար Վրաստան» իշխող կուսակցության գրասենյակը, կուսակցության տարբերանշանով դրոշներ այրել։

Այս ամենի պատճառը, ավելի ճիշտ, առիթը, ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ու վեհաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր (Կոմունիստական կուսակցությունից) Սերգեյ Գավրիլովին տեղ տալն էր, նրա նստելն այդ աթոռին և ռուսերենով իր ելույթը սկսելը, ինչից հետո ընդդիմության՝ «Եվրոպական Վրաստանի» և «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները վերոնշյալը համարելով անհանդուրժելի, պոռթկացել են, հանքային ջրի շիշ է նետվել պատվիրակության անդամներից նույնիսկ մի էստոնացու վրա, որին սխալմամբ կարծել են, թե ռուս է։ Դրանից հետո վեհաժողովի նիստը, որը Գավրիլովի ելույթով դեռ նոր-նոր բացվել էր, հարկադրաբար ընդհատվել է, ռուսական պատվիրակության ղեկավարն անվտանգության ծառայողների ուղեկցությամբ լքել է խորհրդարանը, իսկ կարճ ժամանակ անց Վրաստանից հեռացել է Ռուսաստանի ամբողջ պատվիրակությունը։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն ներողություն են խնդրել այն բանի համար, որ «օկուպանտ երկրի» ներկայացուցչին տեղ է տրվել խորհրդարանի նախագահի աթոռին։

Ընդգծենք, որ մինչ հիշյալ միջադեպը, վրացական կողմը երաշխիք է տված եղել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամների անվտանգության համար: Տեղի ունեցածը, վերջին հաշվով, մեծ խայտառակություն է Վրաստանի համար ու լրջորեն սասանում է նրա միջազգային վարկանիշը (բացառությամբ ԱՄՆ-ի ու նրա վասալ պետությունների), համենայն դեպս, սասանում է վարկանիշը քրիստոնեական աշխարհում և, հատկապես, ուղղահավատ քրիստոնյաների շրջանում, քանի որ ատելություն և անհանդուրժողականություն է դրսևորվել Վրաստանի հյուրընկալած ոչ թե ինչ-որ քաղաքական կամ այլ խնդրով վեհաժողովի, համաժողովի պատվիրակության, այլ հենց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի հանդեպ։

«Վրաստանի խորհրդարանը 2 տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և, վերջապես, մենք գնացինք,- այս մասին, «Aliq.ge»-ի փոխանցմամբ, հայտարարել է վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Գավրիլովն ասել է նաև․ «Վեհաժողովի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմը առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը, որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»։

Տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, եղել է հստակ հակառուսական և աշխարհաքաղաքական նպատակաուղղվածությամբ սադրանք։ Թերևս այս մասին է հուշում նաև այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանը թշնամի է անվանել ու հայտարարել, որ Մոսկվան շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես արդեն հայտնի է, հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելում է փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: Նա նաև կարգադրել է կառավարությանը՝ ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը: ՌԴ նախագահը, բացի վերոնշյալից, զբոսաշրջային օպերատորներին հորդորել է արգելքի ժամանակաընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել: Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին վրացական Առաջին հեռուստաալիքի եթերում Պուտինի հիշյալ հրամանագրի հետևանքների առնչությամբ ասել է, որ Վրաստանի վնասները կարող են հասնել մինչև 2,1 մլրդ լարիի կամ 750 000 ԱՄՆ դոլարի։ Նա առաջարկել է, որ ռուս զբոսաշրջիկները Վրաստան գան՝ վայրէջք կատարելով Երևանի, Բաքվի և Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայաններում, միաժամանակ Վրաստանի զբոսաշրջային օպերատորներին, իշխանություններին առաջարկել է նրանց համար դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային անվճար ուղերթներ կազմակերպել։

Պատասխանելով մեր հարցին, թե ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովի ելույթն ընդհատելուց հետո ինչպե՞ս է հաջողվել Թբիլիսիում այդքան կարճ ժամանակաընթացքում բազմահազար մարդկանց հավաքել խորհրդարանի մոտ, իրականում ովքե՞ր են այդ մարդիկ, և ո՞րն է նրանց հիմնական նպատակը, ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանն ասաց․

«Նախ ասեմ, որ Վրաստանը, որպես այդ միջոցառման կազմակերպիչ, 2 տարի նախանձախնդիր կերպով փորձել է այնպես անել, որ վեհաժողովը տեղի ունենա Թբիլիսիում։

Երկրորդ․ այդ վեհաժողովի ղեկավարին՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գավրիլովին, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին հրավիրելու և նիստը վարելու առաջարկն արվել է վրաց պատգամավորների կողմից։ Այն, որ բողոքի միջոցառումը վաղօրոք կազմակերպված էր, ակնհայտ է, որովհետև վրաց պատգամավորները նախօրոք կազմակերպված՝ ներսից, և հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները՝ դրսից, արդեն իսկ պատրաստ էին խորհրդարանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տանել դեպի փողոց։ Հակառուսականությունը պլանավորված էր, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին հայտարարեց որպես օկուպանտ ու Վրաստանին թշնամի երկիր

Ի դեպ, այդ միջոցառումը նախորդեց Թբիլիսիում երկու օր հետո՝ հունիսի 22-ին, Թբիլիսիում պլանավորված միասեռականների՝ արվամոլների և իգամոլների շքերթին, որին ընդդիմացան Վրաց ուղղափառ եկեղեցին, ազգային մի շարք կառույցներ, կազմակերպություններ, երիտասարդական խմբեր, որոնք հայտարարեցին, որ թույլ չեն տա այդ շքերթի անցկացումը»։

Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցի ամբողջական շարադրանքը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով։

Արթուր Հովհաննիսյան

http://livenews.am


Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը կարևոր քայլ է տարածաշրջանային կապերի համար. ԱՄՆ դեսպանություն

Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը կարևոր քայլ է տարածաշրջանային կապերի համար. ԱՄՆ...

18:48

Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա Տոնոյան

Շուտով Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. Իվետա...

18:35

Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ Միրզոյան

Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Արարատ...

17:57

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

17:48

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

17:32

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Դեռևս 2020-ին փակվեց Աչաջուր գյուղի ծննդատունը, գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի...

17:15

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման հարցը

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման...

16:57

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև ՀՀ-ում

Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. զգացվել է նաև...

16:45

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել է

Հրդեհ՝ Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում. 7 մարդ զոհվել...

16:23

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը....

16:09

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի մասին

Դավիթ Տոնոյանը գովեստի խոսքեր է ասել երեկ ձերբակալված Արթուր Ավանեսյանի...

14:52

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին

Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային...

14:23

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, սա անթույլատրելի է. Գագիկ...

14:07

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

13:54

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ...

13:37

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր....

12:55

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով...

12:39

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. Գագիկ Ծառուկյան

12:13

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր Սարգսյանին

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝...

11:52

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր

«Արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը». ՀՀ-ում...

11:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44