Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ Համահայկական խաղերի ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին:
«Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը` Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ Թեհրանից: Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը և կհրապարակվեն: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին, քանի որ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Որպես պատճառ նշվում է այն հանգամանքը, թե «Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ»:
Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44