Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արմավիրի մարզպետարանի դիմաց` պահանջելով փոխհատուցում երեկ տեղացած ուժեղ կարկուտի վնասներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգավանի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը:
«Կարկուտը երեկ ժամը 16:25-ի սահմաներում է սկսվել, 4-5 րոպե է տեւել, գյուղի բնակիչների մոտ 70 տոկոսի բերքը վնասել է: Բերքը մեր գնահատականով 100 տոկոսով վնասվել է, սակայն իրենք 80 տոկոս են գնահատում, էն 20 տոկոսն էլ պիտանի չէ»,- ասաց համայնքապետը` նշելով, որ գյուղացիներին չի հաջողվել հանդիպել մարզպետին:
Համայնքապետի խոսքով մարզպետարանի համապատասխան բաժնից մասնագետը իրենց ասել է, որ երկուշաբթի հանձնաժողով կկազմվի, կգնան գյուղ, ինքը կներկայացնի վնասները:
«Գյուղացիք լացում են, որ ասենք 1-2 միլիոն վարկ են արել, որ գոնե մի բան էլ իրենք ծախեն,
օգտվեն, հիմա չգիտեն` ինչ անեն: Էս պահին գյուղում թաղման արարողություն է, մի մասը եկել,մասնակցում են, մի մասն էլ ծառերի տակ նստած լացում են»-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ ինքը չի թողել, որ գյուղացիները ճանապարհ փակեն, կարծում են, որ դրանով խնդիրը չի լուծվի:
Նշենք, որ երեկ հանրապետության տարբեր մարզերում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին եւ այգիներին:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44