Տնտեսության մեջ տխուր իրավիճակ է. փայլուն իրավիճակ նկարագրելու համար շեշտադրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչը կվազի ցուցանիշ է, որը քիչ կապ ունի տնտեսական զարգացման հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Բացի սելֆիներից եւ սեռաապականացումնից, հիմնական զանգվածը, որոնք աջակցեց հեղափոխությանը, նրանք ըստ էության, ակտիվորեն զբաղված են շահումով խաղերով եւ զվարճանքներով: Այդ ինստիտուտները կեղծ ֆինանսական հոսքեր են ստեղծում եւ տպավորություն է ստեղծվում, որ նախորդ ժամանակարշջանի համեմատ ակտիվ ենք, բայց այդ ակտիվությունը սիզիփոսյան, անհեռանկար, անօգուտ աշխատանք է»,-ասաց նա:
Բոստանջյանը նկատեց, որ օրինակ, Հոնկոնգի արտահանման 56 տոկոսը բարձր տեխնոլոգիաներն են, իսկ Հայաստանում առանց այդ էլ փոքր արտահանման ծավալի մեջ այդ ոլորտը կազմում է 0,19 տոկոս:
Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախաձեռնությանը, տնտեսագետը նշեց. «Մենք իրավունք չունենք կետային, մակերեսային մոտեցումներ հանդես բերել տնտեսական զարգացման վերաբերյալ: Մենք ունենք ոչ արդիական տնտեսություն, մենք կարիք ունենք ճակատային փոփոխությունների»:
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02