ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» և «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված է եղել բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաև այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային և պահեստային հատվածները գտնվել են նորոգ և բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով և սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար: Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասերներ (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միան թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլև անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) և պանիր (4կգ): Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են:
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02