Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձ է հղել՝ նվիրված Սահմանադրության օրվան։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ գործ է արվել, բայց ժողովրդավարացումը և իրավականությունն անվերջ կատարելագործման ենթակա մեծություններ են: Այսօր տեղին է վերհիշել հայ իրավական մտքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը գալիս է ապացուցելու իրավականության հիմնարարությունը մեր ժողովրդի համար, որտեղ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական միտքը, ինչպես նաև պետական նոր մտածողություն սկիզբ դնելով։ Խոսքը, իհարկե, «Որոգայթ փառաց» ծրագրային երկի մասին է: Այս աշխատությունը մոտ 250 տարի առաջ, հայ իրավական միտքը բարձրացնելով նոր մակարդակի, սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին այսօրվա իրականությանը։ Կարևոր եմ համարում նշել, որ Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է։ Սահմանադրությունը և մեր ազատություններն են նաև այն կառուցակարգերը, որոնք մենք պաշտպանում ենք և հանուն որոնց մեր ամենօրյա աշխատանքով կատարելագործում ենք Հայաստանի անվտանգության համակարգը: Մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված այն հասարակությունը, որն ինքներս ենք կառուցում»։
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44