ARM | RUS |

«Տարվա Կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ»

06.07.19 | 16:51

«Տարվա Կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ»

Սոնա Վան

«Դե Ֆակտո» ամսագիրը մշտապես հետևել է Սոնա Վանի ստեղծագործական ընթացքին` որպես յոթ բանաստեղծական գրքերի հեղինակ և «Նարցիս» մշակութային պարբերականի համահիմնադիր-խմբագիր, ով արժանացել է հայրենական բարձրագույն պարգևների և մեդալների: Նրա գրքերը թարգմանվել են քսան լեզուներով և արժանացել ոչ միայն հայ, այլ նաև բազմաթիվ օտարերկրյա հեղինակությունների ուշադրությանը, գրաքննությանն ու բարձր պարգևներին: Անցյալ տարի «Լիբրետո անապատի համար» գրքի լեհերեն թարգմանությունն արժանացել է երկու համաեվրոպական մրցանակների` «Յանիցիուսի» անվան մրցանակին և «Հոմեր» մեդալին` միաժամանակ ներկայացվելով Նոբելյան մրցանակի թեկնածության: Չինական գրական ակադեմիան նույնպես Սոնա Վանի գիրքը ներկայացրել է պոեզիայի բարձրագույն մրցանակի թեկնածության: Սա ոչ միայն Սոնա Վանի, այլ նաև ազգային հաղթանակ է, հայ գրքի ու հայերենի հաղթանակը: Մտածող ու ստեղծագործ հայ կնոջ նրա տեսակի հանդեպ իր հիացումը հայտնելու համար «Դե Ֆակտո» ամսագիրը որոշել է անակնկալ մատուցել Սոնա Վանին` նրան ճանաչելով «ՏԱՐՎԱ ԿԻՆ»:

-Սիրելի՛ Սոնա, ի՞նչ արժեք ունեն մրցանակները ստեղծագործող կնոջ համար և ընթերցողների թիվը որքանո՞վ է կարևոր բանաստեղծի համար: Ո՞րն է Ձեր ոգևորության աղբյուրը: Գրականագետ Դավիթ Գասպարյանը Ձեր բանաստեղծական աշխարհը ներկայացնող «Հրե վարդ» մենագրության մեջ Ձեզ համեմատում է Սապֆոյի հետ և նշում, որ Դուք արարում եք կանացի պոեզիա: Արվեստը սեռ ունի՞: Դուք ինչպե՞ս եք ընկալում այդ ձևակերպումը:

-Շնորհակալ եմ: «Դե Ֆակտո»-ն միշտ է ուշադիր եղել իմ գրական ճանապարհի ու իմ բառի հանդեպ, բայց սա իրոք անսպասելի էր: Կինը և բանաստեղծը հավասարապես հակված են իրենց գոյության արժեքը մեկ ուրիշի աչքերի մեջ գտնելուն: Յուրաքանչյուր գնահատանք` լինի ջերմ խրախուսական հայացք, մեդալ, թե պատվոգիր, օգնում է վերալիցքավորվել և հավատալ, որ կյանքդ վատնված չի եղել: «Տարվա կին» կոչումը կկրեմ որպես սիրելի թագ, հատկապես, որ այն ինձ տրվում է լեզուն, միտքը և տպագրական գործը միաբանող մի այնպիսի պարբերականի կողմից, ինչպիսին «Դե Ֆակտո»-ն է:
Ինչ վերաբերում է Դավիթ Գասպարյանի ձևակերպմանը կամ արվեստին սեռ վերագրելուն, ես այն ընկալում եմ ըմբռնումով և որպես բացահայտ ճշմարտություն, որը կարելի էր նաև չնշել: Ինչպես, օրինակ, թաց ջուր ասելը: Եթե գրողը ունի սեռ, ապա նրա տողը ևս այդ սեռի կրողն է, հատկապես բանաստեղծի դեպքում, ով մշտապես խոսում է իր ես-ի անունից: Սեռը ես-ի ամենահատկանշական մասն է, ենթագիտակցության ամենակայուն բաղադրիչը: Սեռը և ես-ը համընկնում են` ինչպես կողպեքն ու բանալին ու եթե չհամընկնեն, բառը կսկսի չխկչխկալ` չի կարողանա դուռ բանալ: Արվեստն ու սեռականությունը (sex-ը) սնվում են ստեղծագործական էներգիայի միևնույն մարտկոցից: Բանաստեղծը սեռը օգտագործում է որպես լեզու, որպես գործիք, գոյությունը շոշափելու համար, որպես կեցվածք, որով պահպանվում է հավերժականի ու մահկանացուի հարաբերությունը: Ոչ մի բանաստեղծություն չի գրվում տվյալ թեման արծարծելու համար, ինչպես որ կյանքը չի ապրվում զուտ կենսագրական տեքստի համար: Կյանքի ընթացքում ժամանակը բանաստեղծին դիմում է տարբեր լեզուներով` անմեղության ժամանակ մի՛ լեզվով, սիրահարված ժամանակ` մեկ այլ, ցինիզմի ու մեղքի պահին` մեկ ուրիշ:
Ինձ ոգևորում է ոչ թե այս կամ այն թեման, այլ վերոհիշյալ որևէ փուլում ժամանակի մոնոտոնի ազդեցությունը իմ զգայարաների վրա և, հատկապես իմ դիկցիայի: Ես գրում եմ այն մասին, ինչ այդ պահին առավել լսելի է դարձնում այդ մոնոտոն տիկ-տակը: Գրելու ժամանակ ես երբեք չեմ մտածում գնահատականի կամ ինչ-որ մեկին հաճոյանալու մասին: Ինձ համար գրելը չափազանց եսակենտրոն, ինքս ինձ բավարարելու, ինքս ինձ հաճույք պատճառելու, ինչ-որ բանից ազատվելու համարյա բիոլոգիական ակտ է: Գրողի ներքաշած նյութի կոնկրետ բաղադրության և նրա ես-ի եզակիության միջև կատարվող ալքիմիայի արդյունքում է, որ նյութափոխանակության արգասիքը արժեքավոր է դառնում մեկ ուրիշի համար: Ինչ վերաբերում է ընթերցողի որոշակի քանակին, ես չունեմ որոշակի maximum-ի երազ, բայց ունեմ որոշակի «minimum»-ի ցանկություն: Ես պետք է ունենամ գոնե տասներկու նվիրյալ ընթերցող: Պատմությունը ցույց է տվել, որ ճիշտ տոնայնության դեպքում այդքանը բավարար է, որպեսզի խոսքը հազարամյակների ճանապարհ ունենա: Լիցքավորի՛ր տողդ ճշմարիտ ժամանակով և այն կշարունակի շնչել: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում:

-Սիրելի՛ Սոնա, Դուք արդեն յոթ գրքի հեղինակ եք և տասնյակից ավելի թարգմանական ժողովածուների, որոնց կապակցությամբ ճանապարհորդել եք ամենատարբեր երկրներ` Չինաստան, Քենիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Լեհաստան, Արաբական Էմիրաթներ, Գերմանիա և այլուր, որտեղ ընթերցողին եք ներկայացրել «Լիբրետո անապատի համար» ժողովածուն` նվիրված Հայոց Մեծ ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Առաջիկայում կլինեք Կոլումբիայում և ամերիկյան Yale համալսարանում: Ինչո՞վ եք բացահայտում գրքի այս աստիճան ընդունելությունը և ի՞նչ են տալիս բանաստեղծին այսպիսի հանդիպումները:

-Բանաստեղծը տպավորությունների «փոշեծծիչ» է և այդ առումով այս շրջագայությունները կարևոր են: Ինձ համար դրանք կարևորվում են նաև որպես լեզվական նոր միջավայրեր, որոնց ֆոնի վրա ոսկեղենիկը մեկ այլ փայլ ու նշանակություն է ձեռք բերում: Չնայած գրքի թեմատիկ առումով մարդկային հնչեղությանը, այնուամենայնիվ, դրա հաջողության համար անհամեստորեն պետք է առանձնացնեմ գործածված պոետական լեզվի էներգետիկ պոտենցիալը, որով այն կարողացել է անդրադարձնել ընթերցողի մեջ գտնվող լույսը, վախը, հույսը, մտահոգությունը: Ի վերջո, բանաստեղծությունը լավագույն դեպքում իսկ սրան է ձգտում: Ես ուրախ եմ, որ հենց այս գիրքը թարգմանվեց այսքան ինտենսիվորեն և ոչ միայն այն պատճառով, որ գիրքը նվիրված է Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին, այլ նախ և առաջ այն, որ աշխարհում շարունակվող ցեղասպանությունների ու ոխերիմ աստվածների մեր օրերում այս թեման պարտավոր է դառնալ յուրաքանչյուր մտածող մարդու սևեռումն ու գերխնդիրը: Հնդկաստանում ես մասնակցեցի «Հոլոքոստի, ցեղասպանության և գրականության դերը» թեմատիկ բանավեճի, որի արդյունքում պատերազմների և ցեղասպանությունների վերջի հետ կապված իմ երազը հետաձգվեց ևս 5000 տարի: Բանն այն է, որ Հոլոքոստի իմ ընդդիմախոսը մտավորականների դահլիճի առջև բարձրախոսից օգտվելու իր իրավունքը օգտագործեց «Հոլոքոստը եզակի է իր տեսակի մեջ, և այն չի կարելի համեմատել ուրիշ որևէ ողբերգության հետ, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ ի տարբերություն Հոլոքոստի` չի օգտագործվել մահվան գործարանի մեթոդը, որն անթույլատրելի և հակամարդկային է ավելի, քան մինչ այդ և այդուհետ օգտագործված որևէ այլ մեթոդ», այսինքն` «մերն ուրիշ է» ասելու համար: Ամենայն խոնարհումով հանդեպ Հոլոքոստի զոհերը և այն մեծ գրականությունը, որը ծնեց նրանց սերունդը` ես կարծում եմ, որ ցեղասպանության զոհերի ուրվականներն այլ բան կցանկանային լսել: Օրինակ` այն, թե ինչպես է գործում մարդու մեջ ապրող վայրենին ու հնարավո՞ր է արդյոք գրականության միջոցով փոխել նրա ուղեղում դրված ծրագիրը այնպես, որ չարի իմպուլսը տեղում չեզոքացվի և չկարողանա գտնել իրացման ձև: Սերը ընդհամենը երկու հազար տարեկան է, իսկ ատելությունը շատ ավելի հին: Վայրենությունը բնազդային արարք է, իսկ սերը պետք է դաստիարակել: Ինչպե՞ս անել, որ չգործի ջունգլիների բնազդը, այլ բանականությունը և խիղճը: Ինչպե՞ս ծրագրավորել ուղեղը, որպեսզի ցանկացած վայրագություն, միտք կամ տեսարան, մարդու մոտ զզվանքի ու փսխելու ռեֆլեքս առաջացնի: Ինչպե՞ս դաստիարակել հասարակությանը, որպեսզի մեկ ուրիշի հրամանը կատարելուց առաջ հաշվի նստի իր սեփական խղճի ու բարոյականության հետ` անգամ եթե դրա համար պետք է վճարի սեփական կյանքով: Չէ՞ որ մտահղացումը մեկ շիզոֆրենիկի ուղեղում է ծնվում միայն, իսկ իրագործողները հազարավոր ուրիշներն են: Ինչպե՞ս անել, որ հասարակությունը չվերածվի ամբոխի, որը սովորաբար կանիբալիստական միտումներ ունի: Ինչպե՞ս նստենք ու ճանաչենք, թե ինչ է մարդ արարածը ընդհանրապես, և ինչպիսին կուզեինք, որ նա լիներ: Ի՞նչն է պատճառը, որ նա դեռ այդպիսին չէ: Տեխնոլոգիաների այս արագացումների մեջ ինչո՞ւ է մարդու հոգևոր էվոլյուցիան այսքան դանդաղ: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ տարբերվում նախամարդուց: Եվ վերջապես` ինչո՞ւ մարդն այսօր ավելի երջանիկ չէ և այլ հարցեր, որոնցից միայն մի քանիսը ես կարողացա շեշտել, որովհետև իմ ընդդիմախոսը որոշեց ընդհատել բանավեճը:

-Թուրքական Demokrataber.net-ից տեղեկացանք, որ թուրքական ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըպ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչության վրա` բռնագրավելով երկու հազար գիրք, որոնց թվում նաև «Լիբրետո անապատի համար» գրքի թուրքերեն օրինակները: Ինչպե՞ս ընդունեցիք այս լուրը և ի՞նչ ծրագրեր ունեք այս կապակցությամբ:

-Լուրն ինձ չզարմացրեց, որովհետև սա տիպիկ թուրքական ձեռագիր է` սկսած Եղեռնի օրերից, մինչև հիմա: Հիշենք, որ ցեղասպանությունը սկսվեց գրողներից: Զարմանալին այն է, որ վայրենի մտադրություն ունեցողը կարող է միաժամանակ կրել նաև գրականության կարևորության գիտակցության այդպիսի չափ, հասկանալ, որ գլխատելով գրողին` գլխատում ես ազգը: Այս առումով ես պարզապես հիացած եմ նրանցով: Բարեբախտաբար, երեսուն գիրք փրկվել էին երջանկահիշատակ Սարգիս Հացպանյանի միջոցով և այսօր ինձ մոտ են: Դրանցից մեկը ես փոխանցել էի հայ գենի իսկական կրող Կարո Փալյանին և սպասում էի, որպեսզի կազմակերպվի հավաք առաջադեմ թուրք մտավորականության և գրողների հետ: Ցավոք, այս նախաձեռնությունը գրքի առգրավման պատճառով դեռևս օդի մեջ է: Ճշմարտությունը քողարկելը և սուտը օրենքի վերածելը ընդունված ձև է այսօր և այդ է պատճառը, որ ես նոր աշխարհը պատկերացնում եմ ոչ թե օրենքի կամ վախի վրա հիմնված ինստիտուցիա, այլ ինքնաշարժ համակարգ, որ կարգավորվում է մարդու բնատուր արդարամտությամբ ու նրա խոսքի արժանապատվությամբ: Այսօր աշխարհի բոլոր պատերազմների ու չարիքների հիմքում ընկած է ճշմարտանման կեղծիքը, հմտորեն ձևակերպված սուտը, ոչ թե խղճով ու բանականությամբ, այլ սեփական հիվանդագին սևեռումներով շարժվող վայրենու ձեռքով գրված օրենքը:

-«Պոեզիան` նոր մարդու կրոն». սա Ձեր միտքն է: Ի՞նչ գաղափար է պարունակում այն: Կրոնը շատերի համար զգայուն ու անքննելի թեմա է: Պակաս վիճահարույց չէ՞ր լինի այլ կերպ ձևակերպել այս միտքը:

-Իհարկե՛, կարելի կլիներ և մինչ օրս պոեզիան ձևակերպվել է հազար ու մի տարբեր ձևերով` արտահայտելով տվյալ գրողի հայացքն ու ստեղծագործական հավատամքը, բառի հետ շփվելու նրան տրված պոետական հայտնության մեխանիզմը, որից հետո վիճարկելի կամ ոչ վիճարկելի դառնալն այլևս խնդիր չէ: Ինչ խոսք, որ այս դեպքում գրողը ավելի պատասխանատու ձևով է պարտավոր հիմնավորել իր ձևակերպումը, քան երբ խոսքը մնում է պոետական ֆորմայի և գործիքների սահմանում: Ուրախ եմ ասել, որ ինձ հաջողվել է հիմնավորել իմ միտքը Չինաստանում, Աֆրիկայում, Հնդկաստանում, մինչև իսկ Արաբական Էմիրաթներում: Պատճառը գուցե նաև այն էր, որ իմ հանդիսատեսը հիմնականում բարձր ինտելեկտի տեր հասարակություն է` դուրս կրոնական դոգմայի քարանձավային ընկալումներից, մինչև անգամ, եթե նրանք այս կամ այն կրոնի կրողներ են: Ամեն ինչ ավելի հեշտ է, երբ զրուցակիցդ բացի Ավետարանից կարդացել է նաև այլ գրականություն կամ ուսումնասիրել նաև այլ կրոններ: Ցանկացած ֆանատիզմի հիմքում տգիտության ու ինֆորմացիայի պակասի էլեմենտ կա և ցանկացած կրոն իր բնույթով ֆանատիկ է: Այսօր աշխարհում ընթացող արյունահեղություններից շատերի հիմքում ընկած է կրոնական անհանդուրժողականությունը, այն անհեթեթ միտքը, որ քո Աստված ավելի լավն է, քան մյուսինը: Ցանկացած մտածող ու մտահոգ մարդու գործ այսօր պիտի լինի այդ մարդկանց մոլորությունից հանելը, մոլորակը կոլեկտիվ շիզոֆրենիայից փրկելը: Հիմնվելով այն ճշմարտության վրա, որ բոլոր կրոնները հիմնված են բառի վրա (Աստծո, մարգարեների կամ սրբերի), բանաստեղծը` որպես բառի աստվածատուր կրող, իրավունք ունի խոսել Աստծո անունից ավելի, քան ցանկացած մեկ ուրիշը, եթե անգամ հենվելու լինենք ավետարանական առաջին տողի վրա`«Առաջինը բանն էր և բանը բառն էր և բառն էր Աստված» ձևակերպումը, որը նույնացնում է բառն ու Աստծուն, հետևաբար նաև բառն ու բանաստեղծին, որովհետև արարման իր կիզակետում բանաստեղծը վերածվում է բառի և ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսն էր ասում`«Ես եմ ճանապարհը», բանաստեղծը կարող է ասել` «Ես եմ բառը» ու չունենալ մեծամտության կամ կեղծելու զգացողություն: Ես փորձում եմ բառը ներկայացնել որպես ճանապարհ, որպես քավարանի տարածք, որտեղ հանդիպում են դժոխքն ու դրախտը: Եթե կրոնի նպատակը մարդուն մենության զգացումից ու մահվան վախից փրկելն է, ապա այսօրվա ինֆորմացված մարդուն այլևս հնարավոր չէ փրկել կույր հավատավորի համար կիրառելի միջոցներով: Ես չեմ բացառում Աստծո գոյությունը, և իմ պոեզիան անիմանալի այս գոյության հետ շփման եզրեր գտնելու միամիտ փորձ է: Իմ հավատը սնվում է Աստծո մասին իմ չիմացությամբ, այլ ոչ դոգմայով: Բոլոր կրոնները համաձայն են, որ Աստծո էությունը անիմանալի ու անտեսանելի է, բայց ծիծաղելիորեն վիճում են Նրա կերպարի մանրամասների շուրջ, ենթադրում, որ գիտեն նրա մտադրությունը: Աշխարհի մեծագույն հանճարներն ու գիտնականները հեռացել են Աստծո առեղծվածը չհասկացած, բայց որոշ կիսագրագետներ հավակնում են կարդալ Աստծո միտքը և այն պարտադրել մյուսներին` որպես բացարձակ ճշմարտություն: Պոեզիայի նպատակը Աստծո ֆենոմենն առեղծվածի շրջանակում պահելն է, ոչ թե դրա բացահայտումը: Ամեն մարգարե իր խորքում նախ պոետ է, որովհետև այլապես չէր կարողանա ձևակերպել իր տեսած հայտնությունը: Պոետն է արձագանքում իր ժամանակի ձայներին ու քամիներին: Ամայությունը բառերով լցնելու հավակնությունը ևս պոետի մենաշնորհն է: Բառի դրախտը պոետի շուրթերի վրա է, որտեղ շահի բացակայության պատճառով այն հայտնվում է բարձրագույն ոլորտներում` ընդունակ հրաշքներ գործելու: Ինչպես աղոթքը, նույնպես և բանաստեղծությունը, կարևորվում է ոչ թե իր բովանդակությամբ, այլ իր թողած ազդեցությամբ և մարդու մեջ հոգեկան տրանսֆորմացիա առաջացնելու իր պոտենցիալով: Պոեզիան ծնվել է մարդու երազի հետ, երբ նա դեռ չէր ճանաչում բնությունը, Աստծուն և ամեն ինչի համար դեմքը երկինք էր ուղղում: Բանաստեղծությունը ամենամիստիկ երևույթն է, որովհետև տողի արմատը սովորաբար մեկ այլ վայրում է. հոգու, ինտուիցիայի ու երազի կարճատև հանդիպման համար նախատեսված մեկ այլ ժամանակի մեջ: Մարդը ծնվում է հոգևորի պոտենցիալով, բայց որպեսզի դառնա հոգևոր մարդ, նա պարտավոր է կրթել իր սիրտը, միտքը, հոգին, բնազդները և անգամ իր երևակայությունը: Հոգու վեհությունը չի ժառանգվում և ոչ էլ այն կարելի է ստանալ վեհի ու գեղեցիկի հետ մեխանիկական շփման ճանապարհով: Տաճարի պատի մեջ ապրող մողեսը առավել հոգևոր չէ, քան անապատում ապրողը: Հոգու և հույզի թաքուն հասունացման արդյունք է տողը: Պոեզիան ոչ թե ճշմարտության, այլ բացարձակի՛ փնտրտուք է, ձոն ոչ թե հավերժականին, այլ անցողիկին: Միայն պոետը կարող է բաղաձայնների ու ձայնավորների ճիշտ զուգորդման միջոցով ստանալ տող, որը նախ կդղրդացնի մարդու ներաշխարհը, ապա` կփրկի այն (Տես` Նարեկացի): Բառի մեջ են հանդիպում Աստծո մեջ ապրող մարդն ու մարդու մեջ ապրող Աստված: Կրոնների տեսականին հազարամյակների ընթացքում չկարողացավ ապահովել հոգու հիմնական ցանկությունը` երջանկությունը: Փոխարենը այն տեղափոխեց հետմահու տարածք, մեղքը դարձնելով բնածին, ժառանգված ու, հետևաբար անխուսափելի` հավերժացնելով ոչ թե հոգին, այլ եկեղեցին: Կրոնը մարդու հոգևոր էվոլյուցիայի առաջին էտապն է, որից հետո հոգին պիտի շարունակի իր ճանապարհը: Եվ այդ ճանապարհը բառն է: Յուրաքանչյուր հոգի արժանի է փրկության: Նրանց համար, ովքեր դեռևս ի զորու են կույր հավատամքի, կրոնը թող շարունակի իր գործը: Բոլոր մյուսների համար այդ ճանապարհը բառն է` ՊՈԵԶԻԱՆ:

-Իրականությունը շատ թերի է, իսկ գրականությունն այդ իրականության անդրադարձն է: Ինչպիսի՞ կեցվածք պիտի որդեգրի գրողը, որ այն չդիտվի որպես անիրատես, կեղծ: Ինչպիսի՞ գրականություն է պահանջում մեր ժամանակը: Կա՞ մի բան, որի մասին չէիք գրի:


-Ամեն գրականություն գրողի ու իր ժամանակի հարաբերության արդյունքն է, և մեր ժամանակն այդ առումով բացառություն չէ: Ամեն ժամանակ առաջ է քաշում իր խնդիրները, հոգեբանական իր տիպաժները, որոնց հոգում ծնված հարցերին է, որ պիտի կարողանա պատասխանել այդ օրերի գրականությունը:
Մտքի գերաճից ու կասկածից խարխափող, անիրական վախի սարդոստայնում կորչող մարդու կողմից առաջադրված հարցերն են այսօր առաջնայինը, այն կինտոյի հարցերը, «որ ժպտում է մի այնպիսի հայացքով, կարծես ասի աշխարհը գիժ է» (Աղասի Այվազյան): Հարկավոր է վերարժևորել վախերի տեսականին` ապոկոլիպտիկ վախ, տեռորիզմ, ծնողասպանություն, մարմինն ուտող վիրուսներ, կամ սենսացիաներ, որոնց շնորհիվ վախի պարագաներ արտադրողները` մամուլը և ապահովագրական ընկերությունները մեծ փողեր են աշխատում: Կոնսյումերիզմը, որ գլոբալիզացիայի շարժիչն է, հաճախ համակում է նաև գրողին և նա փորձում է ոչ թե կարեկցանքի ու հույսի գրականություն արարել, այլ ընդհակառակը, որոշում է առավել ևս սրել այս անիրական կամ ուռճացված վախերը` մատուցելով ոչ թե վախը տարրալուծող, այլ ընդհակառակը` այն կեղևապատող, առավել շոշափելի ու իրական դարձնող գրականություն, որովհետև այն առավել արագ է ծախվում և շահաբեր է: Գրողը, եթե ընտրում է վաճառականությունը, ապա նա պարտավոր է միայն հույսի վաճառական լինել, հակառակ դեպքում` հասարակությունը կոլեկտիվ փսիխոզի զոհ կարող է դառնալ, որովհետև արհեստավարժ գրողն ի զորու է մարդկանց կոլեկտիվ գիտակցության և հոգու վրա մշտական ազդեցություն գործել: Այս առումով տաղանդավոր գրողը շատ ավելի վտանգավոր է, քան անտաղանդը: Իրականությունը պատճենահանելը դեռ գեղարվեստական գրականություն չէ: Բացի այդ որտե՞ղ է խիղճը: Մի՞թե ամեն ճշմարտություն կարելի է բարձրաձայնել և այն էլ առանց կարեկցանքի կամ մտահոգության նշույլի: Իսկ որտե՞ղ է այդ տխեղծ իրականությունից մեռնելու չափ խոցված գրողը: Ի՞նչ է անում նա, որպեսզի շրջի այդ իրականությունը, որպեսզի տառապանքի ցիկլը փոխարինի երջանկության ցիկլով: Մի՞թե գրականության նպատակը այդ հիվանդագին վիճակի ֆոտոգրաֆիկ կրկնօրինակումն է: Բարձր գրականությունը, իրականությունը ձևափոխելու, այն բարոյականացելու խնդիր ունի նաև: Իր տեսիլքի, երևակայության և իմացության հետ մեկտեղ`այն պիտի կրի մարգարեական ֆունկցիա, հավակնի ընթերցողին նոր սիրտ պատվաստել: «Ես նկարում եմ այնպես, ինչպես մտածում եմ, ոչ թե այնպես, ինչպես տեսնում եմ».- գրում է Պիկասոն: Սա ինքնին գրողի մտածողություն է: Եվ միայն այս հավատամքով ու սեփական տեսլականին վստահելու միջոցով է հնարավոր դառնում այն նույնությամբ տեղափոխել մեկ ուրիշի մեջ, ինչպես վայրենության գաղափարը «Գերնիկայում»: Երկու մարդու միջև և մարդն իր հետ հարաբերության ու ներքին կոնֆլիկտի լուծմանն է ծառայում ցանկացած գրականություն: Այն աբստրակտ չէ, ինչպես այն ջուրը, որի մեջ ապրում է ձուկը: Մարդը սոցիալական էակ է, որի գոյության մթնոլորտը բառն է: Ահա թե որքան կարևոր է գրողի դերը, որպես այդ օդի արտադրող: Հենց այդ գիտակցությամբ էլ ասեմ, որ չէի գրի մի բան, որը մարդուց կխլեր հույսը, կվնասեր նրան:

-Ձեր բանաստեղծություններում պատերազմը հայտարարում եք որպես կնոջ անհատական թշնամի: Պոեզիան ինչպե՞ս կարող է փոխել իրականությունը: Ֆեմինիստական շարժումը որքանո՞վ իրագործեց կնոջ հավասարության երազը: Ի՞նչ է ցանկանում կինը: Գեղեցկությունը իրո՞ք կարող է փրկել աշխարհը, թե՞ սա ևս արդեն հնացած միտք է:

-Ձեր բանաստեղծություններում պատերազմը հայտարարում եք որպես կնոջ անհատական թշնամի: Պոեզիան ինչպե՞ս կարող է փոխել իրականությունը: Ֆեմինիստական շարժումը որքանո՞վ իրագործեց կնոջ հավասարության երազը: Ի՞նչ է ցանկանում կինը: Գեղեցկությունը իրո՞ք կարող է փրկել աշխարհը, թե՞ սա ևս արդեն հնացած միտք է:
-Այդ միտքն ինձ համար սենտիմենտալ արժեք ունի նաև: Մի օր հայելու առջև պատրաստվում էի դուրս գալ: Մի խոսքով` սիրունանում էի: Վաղամեռիկ հանճարեղ ընկերս, «Նարցիսի» համահիմնադիր, բանաստեղծ Վահան Վարդանյանը նստած ինչ-որ բաներ էր գրում ու սպասում, որ վերջացնեմ: Երբ պատրաստ էի, նայեց ինձ ու վերամբարձ բանաստեղծական տոնով ասաց` «Դե՛, դուրս եկ ու փրկի՛ր աշխարհը քո զվարթ ու շռայլ գեղեցկությամբ»:
Ամեն գեղեցկություն աչքը փրկելու շնորհ ունի, բայց որպեսզի այն աշխա՛րհ փրկի, հարկավոր է, որ մարդը դառնա գեղեցիկի մոլին, պարտավորվի՛ դրան, ինչպես պարտավորվում է «ճշմարտությանը» կամ «անկախությանը»: Մենք պատասխանատու ենք ոչ միայն ճշմարտության առջև, այլ նաև գեղեցկության և սրանք նորից Վահանի տողերն են: Գեղեցիկն անհամատեղելի է պատերազմի, արյան, վայրենության, տգիտության, քաոսի հետ, հետևաբար և փրկված աշխարհի մոդելը այս մտածողության շրջանակում շատ հեշտությամբ կարող է տեղավորվել: Արվեստները ծառայում են հենց այդ գեղեցիկին: Բանաստեղծական չափը քաոսը հաղթահարելու գործիք է, երաժշտությունը` այդ քաոսը ձայնային վերահսկելի ֆորմայի մեջ տեղափոխելու փորձ: Որպեսզի գեղեցկությունը կարողանա վերափոխել աշխարհը, անհրաժեշտ է, որ մարդու մոտ պահպանվի և աճեցվի գեղեցիկի ու վեհի հանդեպ նրա բնածին հակվածությունը, որի պատճառով մենք հաճախ արտասվում ենք օտար զույգի հարսանեկան ծեսը դիտելիս:
Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մարդու մեջ շփոթեցվի գեղեցիկի ընկալման մեխանիզմը: Սա արվում է նաև շահի տարածք մտած բառի միջոցով: Այնպիսի ասոցիացիաներ, ինչպիսիք են` «վարդերի պատերազմ», «ընկերական ռումբեր», «սուրբ պատերազմ» և այլն, որտեղ համատեղվում են տխեղծությունն ու գեղեցկությունը` չարը դարձնելով ընդունելի կամ առօրեական: Կես ճշմարտությունները կամ ճշմարտանման ստերը ավելի վտանգավոր են, քան անմիջապես ճանաչելի սուտը, և սա շահարկվում է թե՛ քաղաքական գործիչների, թե՛ կրոնավորների, և թե՛ արտադրողների գովազդի նպատակով: Շատ կարևոր է, որ տաղանդը, բարոյականությունը և խիղճը գործեն միասին և գիրք վաճառելը գրողի համար երբեք ավելի կարևոր չդառնա, քան հոգիներ փրկելը: Ցավոք սրտի, սպառողների և վաճառականների վերածված այս աշխարհն այսօր չի քաջալերում նշված սուրբ երրորդությունը, թեկուզ աշխարհի մարդկանց մեծ մասը հավակնում է հավատացյալ կոչվել: Այսօր աշխարհում արժեզրկման գործընթաց է տեղի ունենում: Փլուզվում են ոչ միայն կայսրությունները, այլ նաև գաղափարախոսությունները, ինստիտուցիաներն ու փիլիսոփայությունները: Ֆիզիկայի կարևորագույն ձեռքբերումներն ու տեսությունները դրված են հարցականի տակ: Այս ամենը, որքան «վերջի», նույնքան էլ «սկզբի» հույս են ծնում` մարդուն դնելով ամենայն համոզմունք վերարժևորելու կարևոր խնդրի առջև: Պատմությունը պատմություն չի կարող լինել, եթե այն չի վերագրված: Նույնը վերաբերում է նաև մնացած ամեն ինչին` ընդհուպ մինչև մարդկային հոգուն, արժեքներին, Աստծուն: Ո՞վ ենք մենք: Ո՞ւր է տանելու մտքի, հոգու, խղճի ու բարոյականության միջև գոյացած այս ճեղքը և արդյո՞ք մենք որպես մարդ արարած ցանկանում էինք հայտնվել այս վայրում: Մարդու այս տեսակը որքանո՞վ է համատեղելի մոլորակի գոյության հետ: Դեռևս որքա՞ն ժամանակ և այլն: Սրանք պիտի դառնան յուրաքանչյուր մտածող մարդու մտահոգությունները: Այդ ժամանակ գեղեցկությունը շանս կունենա փրկել աշխարհը:
Կինը աշխարհի աուրան փոփոխելու առումով մեծ աշխատանք ունի անելու, որովհետև յուրաքանչյուր կին իր զավակին ուզում է փոխանցել ավելի կատարյալ աշխարհ, քան ինքն է ունեցել: Կնոջ ցանկությունները քիչ են, բայց կենսական և գոյաբանորեն արդարացված. լինել սիրված ու երջանիկ և որ ամենաառաջնայինն է` մեռնել իր զավակից առաջ: Ու հենց սա է, որ պատերազմը դարձնում է կնոջ անհատական թշնամին: Կնոջ ամենավեհ երազը իր զավակին խաղաղ ու ապահով աշխարհ ժառանգելն է, որի անհնարինության գիտակցությունը (շահագրգիռ կողմերին հաջողվել է համոզել կնոջը, որ պատերազմը երկրի շարժման մարդու գոյաբանական տեսակի միջև կայացող բնական ռեակցիան է, որը հնարավոր չէ կանխել) դառնում է ներքին բարկության խրոնիկական վիճակ: Հետծննդաբերական օրերի ընթացքում, երբ կինը ժամանակ է գտնում կատարել հնարավոր երջանիկ ու ցավոտ օրերի հաշվարկը, այդ բարկությունը վերածվում է դեպրեսիայի, որը վերոհիշյալ շահագրգիռ կողմը նախընտրում է կոչել հետծննդաբերական դեպրեսիա` այն կապելով բացառապես հորմոնային վիճակի հետ: Մինչդեռ անարդար աշխարհում հայտնված նորելուկի աչքերին ամոթով ու ափսոսանքով նայող մայրն է սա: Եվ պատահական չէ, որ կինը հաճախ է օգտագործում «ես չկարողացա դառնալ այն մայրը, որ կուզեի լինել» արտահայտությունը` որպես իր ձախողության խոստովանություն: Սա մայր լինելու հիմնական «ախտանիշն է» և նրա ներքին բարկության հիմնական պատճառը: Իր զավակին այս անարդար աշխարհում վտանգից պաշտպանելու համար կինը պարտավորվում է առյուծի կեցվածք որդեգրել, այսինքն` հրաժարվել իր եսից, կենսագրությունից, անձնական վիրավորանքից, որպեսզի կարողանա հնարավորինս լցվել իր ձագին պաշտպանելու համար անհրաժեշտ կենդանական բնազդով: Սա է մոր ներքին, չգիտակցված, հիմնական կեցվածքը այն աշխարհում, որը շարունակում է իր ծնած զավակների սպանդը: Այն գիտակցությունը, որ կինն ինքն է սնում պատերազմի մսաղացը, ոչ միայն խորացնում է նրա ներքին բարկությունը, այլ նաև իրականությունը վերածում է աբսուրդի թատրոնի` մեծացնելով ճեղքը զավակին ամեն գնով փրկելու բնազդային խոստումի և այն իրականացնելու հնարավորության միջև: Ես խորապես հավատում եմ, որ աշխարհի անկատարության համար հավասարապես պատասխանատու է կինը, որովհետև շարունակում է տուրք տալ նորօրյա իշխաններին, որոնք ինչպես Զևսի որդի Արեսը, հրճվում են արյունից ու մահերից: Պետք է հիշել, որ մահկանացու հերոսը այս նույն առասպելի մեջ հաղթում է աստվածներին, և իմ երազը աշխարհի բոլոր կանանց միաժամանակյա ըմբոստացումն է ընդդեմ պատերազմի. որևէ՛ պատերազմի, որևէ՛ սպանության կամ բռնության: Դրա համար շատ բան պետք չէ. նախ հարկավոր է հավատալ, որ դա հնարավոր է, ապա` որ անհրաժեշտ է և այն կդառնա անխուսափելի: Մոլորակի վրա բոլոր բարկացած կանանց միասնական էներգիան ճիշտ ուղղորդվելու դեպքում կարող է ոչ միայն տապալել պատերազմներ ծնող ներկա կառույցը, այլ տիեզերքը վերածել դրախտի: Ֆեմինիզմը, ցավոք, չկարողացավ ճիշտ ուղղորդել այդ էներգիան` այն վատնելով փոքր հաղթանակների վրա, սխալմամբ շեշտը դնելով ոչ թե կնոջ և տղամարդու գոյաբանական տարբերությունները հանուն ընդհանուր երազի միմյանց ծառայեցնելը, այլ կին-տղամարդ հավասարություն ստանալու համար: Ընդունելով, որ կնոջ կարգավիճակը` որպես զավակ արարող, ինքնին բարձրագույն վիճակն է, ցանկացած փոփոխություն կարող է միայն անշահավետ լինել նրա համար: Եվ այդպես էլ կա...

Շարունակությունը կարդացեք անսագրի տպագիր տարբերակում


Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր խմբաքանակ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր...

10:09

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

21:41

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն...

20:46

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

20:16

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ...

19:44

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. Վահագն Խաչատուրյան

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում....

19:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44