ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը կարծում է, որ Optima Development ընկերության սեփականատեր, հայ գործարար 57-ամյա Ալբերտ Խուդոյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքն կալանավորմամբ փոխարինելը չափազանց է։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա ասել է, որ Ալբերտ Խուդոյանի համար ընտրված խափանման միջոցը փոխվել է դատախազության միջնորդությամբ, դատարանը համարել է, որ մեղադրյալը կարող է թաքնվել արտասահմանում, չնայած Խուդոյանն արդեն իր արտասահմանյան անձնագիրը հանձնել էր քննությանը: «Մեր կարծիքով, եզրակացությունն այնքան էլ շատ համոզիչ չէ: Բացի այդ Քրեադատավարական օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1 կետն (Կալանավորում) արգելում է կալանքի տակ առնել ձեռնարկատիրական ոլորտում տնտեսական հանցագործությունների համար մեղադրյալներին, իսկ Խուդոյանի գործը կապված է գույքային վեճի հետ»,- ասել է նա։ ՌԴ բիզնես-օմբուդսմենն ընդգծել է, որ կշարունակի աջակցել գործարարի փաստաբաններին։ Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր չեղյալ է համարել առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոց ընտրված տնային կալանքի որոշումը և Optima Development ընկերության տնօրեն Ալբերտ Խուդոյանին մինչև օգոստոսի 14-ը ուղարկել քննչական մեկուսարան: Խուդոյանը մեղադրվում է խարդախության(ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս), մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 միլիարդ ռուբլու վնաս պատճառելու մեջ: Գործարարը չի մեղքը չի ընդունում, հայտարարում է, որ քրեական հետապնդումը կապված է իր ընկերության բռնի ու ապօրինի զավթման հետ։
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44