Միջսիրիական բանակցությունների 2-րդ ամբողջական ձևաչափով փուլը մոտենում է ավարտին՝ փակումը նախատեսվում է ապրիլի 27-ին, սակայն դա աշխատանքի ինտենսիվության վրա չի անդրադառնա: Ապրիլի 25-ի ամբողջ օրը նվիրված է եղել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորած Սիրիայի կառավարության պատվիրակության խորհրդակցություններին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Առավոտյան սկսված և փոքր ընդմիջումից հետո օրվա երկրորդ կեսին շարունակված հանդիպումը եղել է ամենաերկարատևը Սիրիայի հարցով բանակցություններ սկսելու ներկայիս փորձի ընթացքում, որը լրագրողների շրջանում ստացել է «Ժնև-3» ոչ պաշտոնական անվանումը: Դրա արդյունքների մասին տեղեկությունները քիչ են՝ Ջաֆարին արդյունքներով սահմանափակվել է կարճ հայտարարությամբ և չի պատասխանել հարցերին: Դե Միստուրան լրագրողների հետ չի շփվել, իր տպավորությունները նա, հավանաբար, կարտահայտի ապրիլի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
Ջաֆարիի առավել կարևոր հայտարարությունը երկուշաբթի հնչեցրած մեղադրանքն էր՝ ուղղված Հալեպում «Ահրար աշ-Շամ» խմբավորման դեմ՝ հրթիռային հարձակումների համար, իսկ Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության համար՝ «Ջեյշ ալ-Իսլամի» դեմ:
Իսկ Սիրիայի ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեում երկուշաբթի արտահայտվել են Սիրիայում ամերիկացի զինվորականների լրացուցիչ զորակազմ տեղակայելու օգտին, թեև Դամասկոսը բազմիցս ընդգծել է առանց երկրի կառավարության արտոնման սիրիական գործերին օտարերկրյա միջամտության անթույլատրելիությունը: Կոմիտեում նաև իշխանություններին շարունակում են մեղադրել բռնության սրման մեջ, հատկապես Հալեպ շրջանում: Այնտեղ դեռ չեն պատրաստվում հետ կանչել բանակցությունները դադարեցնելու մասին իրենց որոշումը:
Որպես հետևանք՝ տարբեր պատվիրակություններ նորից Ժնևում հավաքելու դե Միստուրայի խնդիրը լրջորեն բարդանում է:
Ջաֆարիի հետ ձգձգված հանդիպումը դե Միստուրային թույլ չի տվել հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել Ժնևում բանակցությունների մյուս մասնակիցների՝ «Մոսկվա-Կահիրե խմբի» և «Խմեյմիմ խմբի» հետ, թեև նրանք մնում են ՄԱԿ-ի էմիսարի ծրագրերում:
Ժնևում բանակցությունների ավարտի հետ արդեն սկսում են հաջորդը ծրագրել: TASS-ի աղբյուրների տեղեկությամբ՝ քննարկումների հերթական փուլը ՄԱԿ-ի էմիսարը մտադիր է հրավիրել մոտավորապես մայիսի 10-15-ին:
Ներկայումս ինչպես տարբեր պատվիրակությունների հայտարարություններից, այնպես էլ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ բանակցություններում տարբեր պատվիրակություններ պատրաստել են զգալի ծավալով առաջարկներ: Սակայն բացառությամբ առանձին հատվածների՝ դրանք գաղտնի են մնում ԶԼՄ-ների համար:
Արդյունքում Ժնևի բանակցություններում դեռ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Եվ նույնիսկ դե Միստուրայի չորեքշաբթի օրվա մամլո ասուլիսը հազիվ թե լույս սփռի բոլոր «մութ կետերի վրա»:
1in.am
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44