Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։
Դաշնակցությունից հայտնում են, որ ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ Այվազյանը, Վարդան Վարդանյանը և Հրաչ Համբարձումյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխյանը եւ Աշոտ Սիմոնյանը ։
Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, և այժմ տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։
ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Եղոյանը նշել է, որ երկու կուսակցությունները երկրում առկա իրավիճակը նույն ձևով են վերլուծում, և այդ հարցում կա փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։
ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության նախաձեռնած ոլորտային հանձնախմբերի աշխատանքը, ինչպես նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առընչությամբ կուսակցության տեսակետները։ Նա ներկայացրել է նաև Դաշնակցության «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարեւորությունը եւ դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտությունը։
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը և այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարևորագույն հարցերի շուրջ։
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44