Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ: Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության հաղորդմամբ, հուլիսի 12-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ևս մի հաղորդում է ստացվել որ «ձախ բազկի շրջանի և նստատեղի շրջանի աջից կտրած- պատռած վերքեր, քթոսկրի կոտրվածք տեղաշարժով, քթի վերին և ծնոտի վերջույթների շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ այլ քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին նշված փողոցում, վիճաբանության ժամանակ և հրաժարվել է հաղորդում տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն դանակով հարվածել և վնասվածք է պատճառել հիվանդանոց դիմած Երևանի 31-ամյա բնակիչը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44