Նախատեսում ենք հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը․ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը, նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի, մենք մոնիթորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը:
Թաթոյանը շարունակեց, որ ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին և շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժինը:
«Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքները տարվում են»,-ասաց նա և հավելեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում:
Ըստ նրա՝ գործարարության պաշտպանությունը ևս ՄԻՊ-ի առաջնահերթ ուղղություններից է լինելու: «Մեկ տարուց ավելի է, ինչ աշխատակազմում ստեղծվել է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, որի աշխատանքները շատ ակտիվ են»,-նշեց նա։
Թաթոյանը նշեց, որ առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր են, ինչպես, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը:
«Նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակարգային աշխատանքներ տանելը»,-ասաց նա։
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44