Աշխատանքը ցույց կտա, թե հարցերը մինչեւ ուր կգնան. եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Թե դա որ պահին կլինի, կլինի, թե չի լինի, կորոշի հանձնաժողովը»,-հավելեց նա: «Բոլոր մեր ուժային պատասխանատուները, այս պահին եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա: Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով (նկատի ունի Սեյրան Օհանյանին, ով կնոջ հետ տեսահոլովակներ է պատրաստում ու հրապարակում-խմբ): Ինձ հետաքրքրում են այս պահին ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությունին առնչվող նյութերը»: Հարցին, թե հնարավո՞ր է իրենց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել, եթե անհրաժեշտություն լինի ժամկետները երկարաձգել, ես կդիմեմ խորհրդարանաին եւ կարծում եմ, ԱԺ-ն չի մերժի: Մեկ այս ամսվա համար արդեն ունենք որոշակի արդյունքներ»,-ասաց նա՝ հավելելով, որ կգա նաեւ այն փուլը, որը լրագրողներին շատ է հետաքրքրում, թե ովքեր են գալու հանձնաժողով. «Ցանկը բավականին մեծ է»,-ընդգծեց նա՝ չհստակեցնելով անունները:
NEWS.am
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44