ARM | RUS |

Սևանում լողալն անվտանգ է. կառավարության նիստում պարզաբանվել է Սևանի շուրջ ստեղծված իրավիճակը

18.07.19 | 21:21

ՀՀ կառավարության հուլիսի 18-ին կայացած հերթական նիստը վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումն անդրադարձել է երեկ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին և լսել պատասխանատուների զեկուցումները իրավիճակի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակին և Շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվել ընթացիկ զարգացումներից. «Քանի որ վերջին շրջանում նաև քննարկվում է Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը, պարոն Գրիգորյան, կարո՞ղ եք տեղեկատվություն տալ՝ ի վերջո, մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ի՞նչ է կատարվում, և ինչպիսի՞ն է այսօրվա վիճակը»: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է. «Պարոն վարչապետ, այսօր վիճակը բավական լավ է, և կարող եմ նշել, որ այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, 2018-2019 թթ. չի եղել, այսինքն՝ 6.5 սմ ավելի, երբ 2018-2019 թթ. միջինը 2 սմ է եղել, որակական մասով բավական լավն են ցուցանիշները: Կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան և՛ բնակլիմայական պատճառներ, և՛ կեղտաջրերի հոսք, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, և անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք, գումարվելով նաև բնակլիմայական և կլիմայական փոփոխություններին, շատ ավելի էականորեն մեծացնում են ճնշումը: Դրա պատճառով նաև ունենում ենք այս դեպքը: Նշեմ նաև, որ այս տարի համատարած մեր հորիզոնում գտնվող շատ ջրավազաններում, հարևան երկրներում և ամբողջ աշխարհում դա դիտարկվել է: Ամեն դեպքում այդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է, և այս պահին լավ է վիճակը»: Նախարարի խոսքով՝ այսօրվա իրավիճակի պատճառներից է նաև այն հանգամանքը, որ այս տարի շատ բարձր է եղել բնական ճնշումը. մինչ օրս Սևանից միջինից 100 մլն խմ ավելի ջուր է գոլորշիացել, և 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ են գրանցվել, այսինքն՝ 2019 թվականին 140 մլն խմ ավելի քիչ ջուր է մտել, քան միջինում Սևան մտնող ջրի քանակն է: Բայց նույնիսկ այդ պայմաններում ջրի մակարդակը 2 սմ-ով ավելի բարձր է՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանից լրացուցիչ ջրառի. 2019թ. մոտ 10 մլն խմ ավելի ջուր է եկել, քան անցյալ տարի այս օրը, և Արարատյան դաշտի համար 36 մլն խմ ջուր ավելի քիչ է վերցվել, քան անցյալ տարի այս օրը, անգամ Ջրային կոմիտեից ներկայացված հայտից ավելի քիչ ջուր է վերցվել: Դա է պատճառը, որ 2018 թ. հուլիսի 1-18-ը 4 սմ-ով Սևանն իջել էր, այսինքն՝ 50 մլն խմ նվազել էր, մինչդեռ 2019 թ. նույն ժամանակահատվածում անգամ 1 սմ-ով չի իջել: Այս տարի մինչ օրս վերցվել է 50 մլն խմ ջուր, 2018 թ. վերցվել է 86 մլն խմ ջուր, ընդ որում՝ նախորդ տարի ամեն հաջորդ օրը այդ մարժան մեծանում էր, քանի որ անցյալ տարի այս օրերին նաև 2 մլն-ից ավելի ջուր էր վերցվում: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ քանի որ հիմա նաև պոմպակայաններն են աշխատում, կա հսկողություն, ՋՕԸ-երի և ՀԷԿ-երի պայմանագրերի հետ կապված որոշ մեխանիզմներ են ներդրվել, այդ ծավալները զգալիորեն կնվազեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է ոռոգման ջրի մատակարարման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Նախարարը, մասնավորապես, անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի խնդրին, նշել է, որ հաճախ կան դեպքեր, երբ իրականում ջուրը համայնքում կա, ՋՕԸ-ն պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում պայմանագրեր ստորագրել, ասում են՝ չենք ցանկանում դրա դիմաց վճարել: Կառավարության ղեկավարը կարևորել է ոռոգման ջրից օգտվող գյուղացիական տնտեսություններին խնդրի վերաբերյալ իրազեկումը՝ նշելով. «Մենք պետք է մեր սիրելի հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք իրավիճակը: Խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք ցանկանում իրենց անվճար ջուր տալ, այլ այն, որ եթե մենք 1, 2, 3 տարի ձրի ջուր տանք իրենց, կամ 1,2 տարի, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ չենք ուզում ջուրն անվճար տալ, և սա պետք է շատ հստակ արձանագրվի: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա՝ չարաշահումների և այլ պատճառներով: Պարոն Քյարամյան, մենք այդ բլոկում ստուգումներն, ըստ էության, ավարտեցինք, ամփոփեցինք և կարող ենք արձանագրել՝ հիմա վստահ ենք, որ բավական մեծածավալ չարաշահումներ են եղել այդ ոլորտում»: Ի պատասխան ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը զեկուցել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում Շենիկ ՋՕԸ-ում՝ Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենալու համար: Բայց կարելի է արձանագրել, որ բավական մեծածավալ՝ շուրջ 3.6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր, և նախաքննությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանը նաև Առողջապահության նախարարի տեղակալից հետաքրքրվել է Սևանա լճում հանգստանալու, լողալու անվտանգության և լճից վերցված փորձանմուշների արդյունքների մասին: Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հուլիսի 15-ին 11 տարբեր տարածքներից վերցրել են փորձանմուշներ, միայն 2-ում եղել են փոքր շեղումներ նորմայից, ինչը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է և մեր քաղաքացիներին կարելի է հորդորել լողալ լճում: Նա նշել է, որ փորձանմուշները պարբերաբար վերցվում են, ընթացիկ տեղեկատվությունը տրամադրվում է, և եթե շեղումներ չկան, առողջապահության նախարարությունը դրա մասին հայտարարություն չի անում, եթե որևէ շեղում լինի, ապա հայտարարություն կլինի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ 2 տեղերից մեկ անգամ ևս փորձանմուշներ վերցնել՝ առողջապահական տեսանկյունից Սևանում լողալու անվտանգության մեջ վերահամոզվելու և այդ տեղեկատվությունը քաղաքացիներին ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Սևանա լճի մաքրման ենթակառուցվածքների հզորացման կարևորությունից և նշել, որ Սևանի շուրջ մաքրման հզորությունների ուժեղացման հարցը՝ որպես առաջնահերթություն քննարկվել է Եվրամիության հետ համատեղ ծրագրերի վերաբերյալ առաջին բանակցությունների փաթեթի շրջանակում: Հարցի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ Հայաստան-ԵՄ 2019 թ. երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված է Սևանի մաքրման կայանների հզորացման նպատակով հատկացնել 5 մլն եվրո, մնացած բոլոր ծրագրերում ևս այդ բաղադրիչը հաշվի կառնվի: Պետբյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքում հավելյալ 105 մլն դրամ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար Կառավարությունը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» և 105.000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման նպատակով։ Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումն այն հնարավորություններից մեկն է, որ ստեղծվել է այս տարվա բյուջեի եկամուտների գերակատարման արդյունքում, և 105 մլն դրամ հավելյալ գումարով գրեթե կրկնապատկվում են այն միջոցները, որոնք 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված էին զբոսաշրջության զարգացման համար: Նախարարի խոսքով՝ 105 մլն դրամով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 2 ուղղությամբ. 15 մլն դրամը կհատկացվի 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար՝ կկառուցվեն միանման և ֆունկցիոնալ նվազագույն չափանիշներին բավարարող մարզային ճանապարհային կայաններ, ինչպես նաև կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին/կառույցներին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր: Իսկ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, մարքեթինգային միջոցառումների ծավալմանը: Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է 2019 թ. առաջին 6 ամսվա կտրվածքով զբոսաշրջային արդյունքները. «Մենք ունենք արդեն կատարված վերլուծության արդյունքով հաստատված 12.8 տոկոս զբոսաշրջային այցերի աճ: Ընդ որում՝ առանձնահատուկ է այն, որ Ռուսաստանի Դաշնությունից այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 19.7 տոկոսով, այսինքն՝ մոտ 20 տոկոսանոց աճ ունենք, և դա վկայում է այն աճող հետաքրքրության մասին, որ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունը ներկայացնում է ՌԴ զբոսաշրջիկի համար: Դա է պատճառը նաև, որ մենք թիրախավորել ենք հատկապես այս 3 ուղղությունները»: Տ. Խաչատրյանի խոսքով՝ Վրաստանում կատարվող մարքեթինգային ուղղությունը Վրաստանի գործընկերների հետ համատեղ պայմանավորվածության արդյունք է, որն աշխատանքային կարգով քննարկվել է նաև հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ՝ Վրաստանի զբոսաշրջության կառույցի ղեկավարի հետ: «Պայմանավորվել ենք, որ Հայաստանում պայմաններ կստեղծենք, որպեսզի Հայաստան առաջինը այցելող զբոսաշրջիկը՝ որպես երկրորդ ուղղություն, տեղեկանա Վրաստանում զբոսաշրջային հնարավորությունների մասին, և Վրաստան այցելած զբոսաշրջիկը որպես երկրորդ ուղղություն տեղեկացված լինի Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին: Սա նաև թվերով է ապացուցվում. մենք մեծ քանակով զբոսաշրջիկներ ունենք, որոնք Բագրատաշենով այցելում են հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններ, բայց երբեմն նաև Երևան, և այդ համատեղված զբոսաշրջային այցի պրոդուկտն է, որ առավելապես ներկայանում է եվրոպական, որոշ դեպքերում նաև՝ ռուսաստանյան զբոսաշրջիկներին: Չինաստանի դեպքում որոշել ենք, ավելի ակտիվ մարքեթինգային արշավ իրականացնել, որովհետև արդեն ստորագրվել է առանց վիզայի մուտքի փաստաթուղթը, որը վավերացման ընթացակարգերն անցնելուց հետո էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Այստեղ էլ ուզում եմ շեշտել, որ գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում մենք ունենք Չինաստանից այցելող արդեն մոտ 10000 զբոսաշրջիկ 2018 թ. ընթացքում, և այս տարվա ընթացքում նույնպես ունենք աճի որոշակի դինամիկա», - ասել է նախարարը: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին նշել է. «2 օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում գրել էի, որ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել: Ես վերցրել եմ ՍԷԿՏ՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ամփոփ տվյալը, որովհետև օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաև գործարար այցելություն: Դա էլ վատ չէ, որ այդ աճի մեջ աճի նաև գործարար նպատակներով Հայաստան եկած օտարերկրացիների թիվը: Սա ասում եմ, որպեսզի հանկարծ թվերի անհամապատասխանության մեջ տարընթերցում, թյուրըմբռնում չլինի»: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը տեղակայվի Վանաձորում Կառավարությունը որոշում է ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին: Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարի Վանաձորում նոր բժշկական կենտրոնի բացման արդյունքում այլևս առողջապահական նպատակներով չօգտագործվող նախկին ծննդատան շենքը կից տարածքով հատկացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ նոր ստորաբաժանում ստեղծելու նպատակով: Նախատեսվում է Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, կենտրոնացնել մեկ վայրում՝ Վանաձորում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների կազմակերպչական աշխատանքների միասնականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և երկարաժամկետ կտրվածքով պետական միջոցների տնտեսմանը: Ս. Պետրոսյանի խոսքով՝ գույքն ամրացնելուց հետո նախատեսվում է մոտ 900 մլն դրամ ներդրման արդյունքում ստեղծել ճարտարապետական ժամանակակից լուծումներով ստորաբաժանում, ընդ որում՝ որոշումն արդյունավետ ազդեցություն ունենալու նաև պետական գույքի օգտագործման տեսանկյունից. ներդրվելու է շուրջ 900 մլն դրամ, օգտագործումից ազատվելու է մոտ 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները: Պահպանվելու է նաև աշխատակիցների քանակը. այս պահին Վանաձորում կա 30 աշխատակից, 2021-2023 թթ. ընթացքում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 170-ի: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ որոշումը հնարավորություն կտա ոչ միայն օպտիմալ օգտագործել պետական միջոցները, այլև սոցիալական՝ աշխատատեղերի ապահովման հարցը լուծել և բխում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից: Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և 11,350.6 հազ. դրամ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնելու վերաբերյալ: Որոշման նպատակը Փրկարար ծառայության շենքային պայմանների բարելավումն է: Արդյունքում կապահովվի ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի և շինությունների հիմնանորոգման, Մարտունու և Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման և 12 x 6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Այլ որոշումներ Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել իր նախկին՝ 2005 թ. փետրվարի 17-ին ընդունված N 194-ն «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» որոշման մեջ և ամրագրել Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները: Որոշմամբ նախատեսվում է մեկական ավտոմեքենա հատկացնել տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները հանդիսանալու են հերթապահ ավտոմեքենաներ և կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր 2016 թ. մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին»» որոշման մեջ՝ գործադիրը բարելավել է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը:


ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր խմբաքանակ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի նոր...

10:09

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

21:41

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն...

20:46

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

20:16

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ...

19:44

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. Վահագն Խաչատուրյան

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում....

19:25

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․...

19:04

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

15:02

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման...

14:51

Կայա Կալլասն Ադրբեջանում է

Կայա Կալլասն Ադրբեջանում է

14:35

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության. Արամ Մանուկյան

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ...

14:19

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

13:59

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ...

13:36

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված...

13:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44