ARM | RUS |

Շահարկումներն անթույլատրելի են. դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

19.07.19 | 15:52

Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաեւ այդ քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ զանգվածային առանձին լրատվամիջոցներով տրվել են իրականության հետ աղերս չունեցող եւ մինչեւ անգամ երեւակայական գնահատականներ: Անթույլատրելի համարելով նման մանիպուլյատիվ մեթոդներով հետագա շահարկումների ծավալումը՝ ստիպված ենք խնդրո առարկային առնչվող առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանել հետեւյալը: 1. Քննվող քրեական գործի եւ դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի եւ դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը եւ նախընթաց խեղաթյուրումներին չարձագանքելու հարցում դրսեւորված զսպվածությունը պայմանավորված է եղել բացառապես օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ: Դրանք, ի թիվս այլնի, պահանջում են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու դեպքերում առավելագույնս ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: 2. Առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվար ամսին: Հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների եւ ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել: Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեեւ խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում: Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը եւ հարուցել քրեական գործ: Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի եւ դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերեւույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը եւ քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով եւ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ: Վերոնշյալը նաեւ փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը եւս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում: Այս իմաստով իրականության հետ որեւէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրեւ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռեւս փետրվար ամսին մերժված նյութերը: Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու եւ պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջեւ կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երեւակայական աստիճանի իրականությունից հեռու են նաեւ այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել: Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը եւ առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ: 3. Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել նաեւ դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշելու, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանզի քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչեւ վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ եւ հայտարարություններ անելու իրավունքից: Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից, ինչպես նաեւ չշահագործել դատավորի հեղինակությունը չվնասելու սկզբունից ելենով՝ նախաքննական մարմնի եւ դատախազության կողմից քրեական գործի շրջանակներում կատարվող քննչական գործողությունների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, քանի որ տվյալ դեպքում արդարադատության շահը, դատավորի հեղինակության, անկախության երաշխիքների պահպանումն ավելի կարեւոր արժեքներ են, քան տեղեկատվության ազատության ապահովումը:


Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Աննա Ամրոյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե...

21:31

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ տեղեկություններ են»

Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն, բայց պնդում է՝ «սխալ...

18:51

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ». Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»....

18:28

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային...

18:15

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային...

18:02

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք...

16:48

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման....

16:32

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ...

16:17

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության ներքո․ Քրիստինե Վարդանյան

Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքը գտնվում է գերատեսչության հատուկ վերահսկողության...

16:04

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային...

15:56

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից գողության դեպք են...

15:49

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի...

15:34

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին

Գնում ենք խիստ խափանման միջոցի. Աննա Վարդապետյանը խոսեց Վեդիում անչափահաս քույրերին սեռական...

15:19

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է կատարվել

ԱԺ դահլիճում ՔՊ-ական պատգամավորն արտասվում էր․ ի՞նչ է...

13:56

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում...

13:39

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել...

13:23

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ տրամաբանական է

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի» ասածը շատ...

13:16

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից ունի

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ՀՀ-ն մեկ մասնակից...

13:01

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական...

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44