«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու: ՍԴ-ի շուրջ զարգացումները եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում: ԱՄՆ-ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում` արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է սեպտեմբերին անցկացվի։ Եթե ձեր տեսակետը բացասական է, լռեք, պետք չէ խոսել, եթե դրական է, բարձրաձայնեք այս ընթացքում՝ հորդորել է նա: Ի դեպ, ֆրակցիայում պատգամավորներ կան, որոնք տեղեկացրել են, որ դեմ են կոնվենցիային, եւ հարցրել են` ինչո՞ւ ենք ամեն գնով ուզում ընդունել: Մակունցը պատասխանել է․ նախ` նախկիններն են այն ստորագրել, իսկ իրենք ընդամենը վավերացնում են, որովհետեւ դա Հայաստան-ԵՄ համաձայնագրի պարտավորություններից է բխում: Հակընդդեմ փաստարկները, որ կան երկրներ, ինչպես Մեծ Բրիտանիան, որ չեն վավերացրել, արձագանքի չեն արժանացել: Ի դեպ, պոտենցիալ դեմ քվեարկողների մեջ են Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Սասուն Միքաելյանը, Հովիկ Աղազարյանը, Սերգեյ Ատոմյանը: Ակտիվ կողմնակիցներն են ֆրակցիայի սորոսական եւ դրան հարող թեւը, որոնք արդեն իսկ հրապարակային քարոզչություն են անում՝ Մարիա Կարապետյան, Գայանե Աբրահամյան, Սոս Ավետիսյան եւ այլք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
11:05 20.08.26
10:07 20.08.26
15:04 20.08.26
10:48 20.08.26
10:29 20.08.26
10:29 20.08.26
15:35 20.08.26
17:55 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02