Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի սպառնալիքները հանրության լայն շրջանակներին հասցնելու համար մեծացնելու է հանրային քննարկումների հնարավորությունը։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրենք, միանշանակ, չեն կարող անտարբեր լինել այդ օրակարգի շուրջ։ «Մեր համոզմամբ, Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն է և խաթարելու է ընտանիքի ինստիտուտը»,- ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը։ Նրա խոսքով, որպեսզի այս գիտակցումը հանրային համոզում դառնա, պետք է հանրային լայն շրջանակների հետ աշխատանք տանեն, ներկայացնեն դրա սպառնալիքները։ «Պետք է մարզերում աշխատանքներ տանենք, փորձենք այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր տեսակետներն այս հարցում, մեր համագործակցության եզրերը մեծացնենք»,- ասաց Լ. Գալստյանը։ Այն, որ այդ կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին, հակասում է նաև Հայաստանի Սահմանադրությանը։ Այս մասին բարձաձայնում է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։ «Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ)»,- պնդում է Գևորգ Դանիելյանը։ Այս կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանում ի հայտ կգա վավերացված երրորդ սեռ։ Ի դեպ, ԵՄ անդամ Բուլղարիան ստորագրել է կոնվենցիան, սակայն չի վավերացրել, սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրել է, որ կոնվենցիան կենսաբանականից անկախ սոցիալական սեռ է սահմանում և հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը: Ոչ միայն այն, որ այդ կոնվենցիան մի շարք վտանգներ է պարունակում ուղղված հենց ազգայինին, արդեն անվանումը՝ Ստամբուլյան, ծաղր է Եղեռնի զոհերի նկատմամբ։ Պարադոքս է՝ հայ ժողովրդի նկատմամբ անմարդկային բռնության գործադրած և այն չընդունող Թուրքիայում ստորագրվել է հենց բռնությունների դեմ կոնվենցիա։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44