«Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը: Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել, զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով Գերմանիայում գրպանել են: Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել՝ զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:
Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր՝ որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոտանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է: Գնացել՝ տեսել ենք՝ ոչ մի թարգմանիչ չկա այնտեղ, ոչ մի հյուրանոց չի տարել: Ռուբենի մայրը հիմա կլինիկայում է ապրում, սնվում է կլինիկայի ուտելիքներով: Ինքն ասել էր՝ ամեն օր հյուրանոցից Անահիտին պիտի բերեր կլինիկա՝ երեխայի մոտ, հետ տաներ հիվանդանոց, բայց հյուրանոց ընդհանրապես չի եղել: Կլինիկայից ասեցին՝ մեր կողմից հիվանդի մորն էլ ենք հաց տալիս, Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44