Հայաստանը, անկախությունից ի վեր, ԱՄՆ-ից ստացել է 2 մլրդ դոլարի չափով օգնություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը նշեց, որ այդ գործում հանձնախումբը մեծ դերակատարում է ունեցել: Նա տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում Արցախն էլ ԱՄՆ-ից աջակցություն է ստացել 45 մլն դոլարի չափով: «Ի դեպ, Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում»,-ասաց Նորա Հովսեփյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված, որ ԱՄՆ-ի կառավարությունը կրճատում է ֆինանսավորումը Հայաստանի ուղղությամբ, սակայն Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 100 մլն դոլար Իրանի հետ սահմանին ծրագիր իրականացնելու համար: Նորա Հովսեփյանը նշեց, որ դա կեղծ լուր է, 100 մլն դոլար ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրելու: «Իհարկե, ֆինանսավորում լինելու է, սակայն ոչ այդ չափով: Այդ գումարը նախատեսված է Ադրբեջանի և Իրանի սահմանին ծրագիր իրականացնելու համար: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է կարևոր գործընկեր Իրանի դեմ: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի ֆինանսավորմանը, ապա ասեմ, որ Թրամփի քաղաքականությունն է այդպիսին, նա բոլոր ուղղություններով կրճատում է: Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանի համար 40 մլն դոլար է նախատեսված, առաջարկ է եղել ևս 45 մլն դոլար ավելացնելու: Արցախի վերաբերյալ 5 մլն դոլարի հույս ունենք, Հայաստանի հետ կապված 85 մլն դոլարի»,-ասաց Նորա Հովսեփյանը: Նա նշեց, որ ակտիվ աշխատում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության այցը դիտարկվում է այդ համատեքստում: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳՆ-ին, Սփյուռքի հարցերով հանձնակատարին աջակցելու համար:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44