Երեւան-Սեւան ավտոճանապարհը, որտեղ օգոստոսի 2-ին, «Արծվի» արձանի մոտակայքում տեղի էր ունեցել պայթյուն, այժմ երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն։ Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ եւ մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետեւանքով վնասվել են «Patriot Nissan» եւ «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան: Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44