Հայ–ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին։ Հարցին, թե հայկական կողմից ի՞նչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյան ասաց․ Ոչ պակաս, քան համարժեք։ Իսկ այն դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման դրսևորումներ գրանցվում, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ, Դավթյանն ասաց, որ Արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են․ «Ուղղակի վերջին միջադեպերից զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, դրա համար արձագանքում որպես այդպիսին չի եղել։ Ցավոք սրտի ունեցանք զոհ և վիրավոր, որի արձագանքը բնականաբար ավելի մեծ էր»։ ԳՇ պետը նշեց, որ լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո նվազում կամ կրակոցների դադարում․ «Պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում։ Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակներն, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքեը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։ Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, Դավթյանը դրական պատասխանեց. «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապնվում ենք, կոնկրետ այս դեպքում այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը արդյունք է օպերատիվ կապի»։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44