Երեկ` օգոստոսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Սևանից ուղերձով էր հանդես եկել ու հայտարարել, որ օգոստոսի 5-ին` ժամը 19:00-ին, ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը: Եվ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, և ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և սիրով հրավիրում եմ բոլորիդ, քանի որ կարծում եմ՝ այդ օրը տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն: Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, և այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կլինի շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,-մասնավորապես ասել էր նա: 168.am-ը այս հայտարարության, վարչապետի` արցախցիներին ուղղվելիք մեսիջների ու արցախյան ներքաղաքական լարվածության վրա հայաստանյան հետք լինելու հարցերի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ: «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դա անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների հանդեպ: Ճիշտ կլիներ, որ նա հայտարարեր, որ իրեն հրավիրել են ելույթ ունենալ: Հանրահավաք կարող են կազմակերպել միայն արցախցիները: Իհարկե, վստահ եմ, որ հրավերը կա. ուղղակի վարչապետը չի նշում այդ մասին` այդպիսով ցույց տալով, որ դա իր հանրահավաքն է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա նաև նշեց, որ բանը հասել է նրան, որ իշխանությունների ամենամոլեռանդ պաշտպան լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել, որի վերնագիրն է` «Հանրահավաքում ելույթ կունենա նաև Բակո Սահակյանը». այդ «նաև»-ը Փաշինյանի ելույթին պիտի վերաբերի։ Արցախյան սպասվելիք ելույթի ուղերձների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի խոսքով` Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր բաներ պետք է ասի` Արցախի հետ կապված, Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին: «Կարծում եմ` մի քանի կարևոր դրույթներ կան, որոնց վերաբերյալ, եթե նա չխոսի, դա կնշանակի, որ վարչապետը շարունակում է իր քաղաքականությունը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, որն, ըստ էության, ներկայիս իշխանությունների կողմից տապալված է»,-նկատում է Շահնազարյանը և հավելում, որ առաջին դրույթը, որի մասին Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի Արցախում, այն է, որ իրենք խնդիր են դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում վերականգնել նախկին օրակարգը: Շարունակությունը՝ 168.am
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
13:29 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
14:04 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44