ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 6-ին ավարտվել է արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Օգոստոսի 5-ին «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն շախմատիստ 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում իր ուժերը չափել էր Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ՝ արժանի հաղթանակ տանելով Բրազիլիայի և Անգլիայի թիմերի նկատմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը 3:1 հաշվով պարտվել է Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ, 2,5-1,5 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը:
Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին ՌԴ-ի, Բելառուսի և Իտալիայի թիմերը, ԱՄՆ-ի թիմը 5-րդ հորիզոնականում էր, Բրազիլիայինը՝ 6-րդ, մրցաշարային աղյուսակը եզրափակեց Անգլիայի թիմը՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում:
Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը մշտապես ներկա է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող շախմատային խաղերին և նախապատրաստել հայ դատապարտյալներին միջազգային առաջնությանը, նշել է, որ մեր մարզիկները բավական պատրաստված էին, նպատակասլաց, և շախմատային նման հզոր երկրների հետ խաղում, ինչպիսիք էին մասնակից երկրները, 4-րդ հորիզոնական գրավելը խոստումնալից է և պատվաբեր:
Մրցաշարին հետևել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը խաղի ավարտին Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Աջամյանին, Հակոբ Աբաջյանին, Ժորա Նադարյանին և Վալերի Թումասյանին նվիրել է հայ անվանի շախմատիստ, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մասնակիցները կխրախուսվեն պատվոգրերով:
Առաջնության ընթացքում տեսազանգի միջոցով մասնակից երկրների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել շնորհակալական խոսքով և հակիրճ ներկայացրել իրենց երկրների ՔԿՀ-ների շախմատային կյանքը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44