ARM | RUS |

Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը

12.08.19 | 12:56

Մինչ իշխանություններն Ազգային ժողովի փոխխոսնակի մակարդակով ակտիվորեն տարածում էին օգոստոսի 7-ին հրապարակված BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանի` մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդվածը, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), ինքը` Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:

Ներկայացնենք հաղորդման այդ հատվածը: Տեսանյութում` 16:06-19:27 րոպեն:

Հաղորդավար.- Գրիգոր, դու տեսել ես հետաքննության նյութերը: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակել ցուցարարների վրա:

Գ.Ա.- Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա: Մենք իմացանք, որ ՀՔԾ-ն վարկած ունի: Նրանք ինչ-որ պահի տվյալներ են ստացել, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Լեռնային Ղարաբաղից, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի մականվամբ, կարող էր այդ իրադարձություններում ինչ-որ դեր ունենալ: ՀՔԾ տվյալներով, որոնք նրանք քննարկել են Օգանովսկու հարցաքննության ժամանակ, նա եղել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված 20 հոգանոց ջոկատի հրամանատար, և այդ ջոկատին, կրկին հետաքննության տվյալներով, այցելել են նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը:

Հաղորդավար.- Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ գեներալի մասին: Ո՞վ է, ո՞ւմ է ենթարկվել:

Գ.Ա.- Այդ պահին գեներալը Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի տեղակալն էր, և նա գտնվում է հայկական ուժայինների հիերարխիայի բարձունքում:

Հաղորդավար.- Այսինքն` այդ հետաքննության եզրակացություններն անուղղակիորեն մատնանշում են հայկական երկու նախկին նախագահներին` Սարգսյանին ու Քոչարյանին: Ինչ-որ կերպ այդ քննության արդյունքները կարո՞ղ են ազդել նրանց վրա:

Գ.Ա.- Դա շատ բարդ հարց է, քանի որ հարցաքննությունն անց է կացվել մեկ տարի առաջ: Այն տևել է 4 ժամ: Առաջ են քաշվել բոլոր այդ լուրջ մեղադրանքները, ավելի ճիշտ` ոչ թե մեղադրանքները, այլ տվյալները: Դրանք քննարկվել են, բայց գեներալ Օգանովսկի մնացել ե վկայի կարգավիճակում: Դրա համար ես չգիտեմ` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ: Մենք պարզապես գիտենք, որ քննությունը տիրապետել է այդպիսի տվյալների: Բնականաբար, եթե այդ տվյալները հաստատվեն, ապա երկու նախագահների վրա էլ դա կազդի:

Հաղորդավար.- Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում այդ հետաքննության արձագանքներին, ի՞նչ են այնտեղ ասում:

Գ.Ա.- Բավականին շատ մամլո ասուլիսներ են արդեն տեղի ունեցել: Այս թեմայով հանդես են եկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, փոխվարչապետը, և իրականում տարբեր արձագանքներ կան: Ինչ-որ չափով դավադրության տեսություններ կան, որոնք տարածվում են, ինչը ցույց է տալիս հասարակության` բավականին անառողջ լինելը, նրա վարակվածությունն այդ տեսություններով, բայց կան նաև կոչեր` հասկանալ` ինչ է տեղի ունեցել: Եթե ՀՔԾ-ն այդպես է համարել, եթե այն տվյալներ է ստացել, և այսօր այդ մասին պատգամավորներից մեկն էլ ասաց, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:

Իսկ Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը:

Այսպես, հայերեն տարբերակը վերջին անգամ խմբագրվել է օգոստոսի 9-ին` առավոտյան` 08:34-ին, և ահա այդ խմբագրումից հետո կարդում ենք.

«Մարտի 1-ի դեպքեր

Համաձայն 2008 թվականի Մարտի 1ի դեպքերի հետաքննության՝ Սամվել Կարապետյանը ղեկավարել է ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը։ Մասնավորապես, համաձայն հետաքննության՝ ցուցարարների նկատմամբ կրակոցներ արձակել են Արցախից բերված ուժային ստորաբաժանումները, որոնց հրամանատարն է եղել գեներալ Կարապետյանը։ Կարապետյանի ենթակա ստորաբաժանումը տեղակայված է եղել նախագահական նստավայրի նկուղում, և Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այցելել են ստորաբաժանում»:

Այս հատվածի բովանդակությունը նույնն է, ինչ բրիտանական լրատվամիջոցում հրապարակվածը, ներկայացված է՝ որպես փաստ, որը հաստատապես եղել է, այնինչ, նկատենք, նախաքննական նյութերում նման բան չկա, ավելին, գործի դատաքննությունը դեռ չի սկսվել, և որևէ հաստատված փաստ չկա:

Գրեթե նույն պատկերն է նաև ռուսերեն տարբերակում, որը խմբագրվել է օգոստոսի 10-ին` ժամը 12:31-ին: Այստեղ փոքր-ինչ կոռեկտ է ձևակերպումը. «Согласно версии следствия, во время событий 1 марта генерал-майор Самвел Карапетян командовал карабахскими силовиками, которые расстреливали демонстрантов[]. Сам Карапетян это отрицает.»:

Բնականաբար, կլինեն հակադարձումներ այն առումով, թե Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ կատարել իր խմբագրումներ: Դա այդպես է, անշուշտ, սակայն կարծում ենք, քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը, ի դեպ, ֆեյք օգտատեր, ինքնաբուխ կերպով այդպես ջանադրաբար կարող է խմբագրել գեներալի կենսագրությունը:

«Վիքիմեդիա Հայաստան» հ/կ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նաև լրագրողները կարող են հոդվածի քննարկման էջում գրել, փոփոխություններ կատարել, եթե հղումներ ունեն։ Կազմակերպությունը բովանդակությունը չի վերահսկում։

Մնում է հասկանալ, թե ում քաղաքական հրահանգով է դա արվել Վիքիպեդիայում, և ովքեր են վարչապետի ասած դավադիր ուժերը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ


Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

21:41

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն...

20:46

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

20:16

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ...

19:44

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. Վահագն Խաչատուրյան

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում....

19:25

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․...

19:04

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

15:02

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման...

14:51

Կայա Կալլասն Ադրբեջանում է

Կայա Կալլասն Ադրբեջանում է

14:35

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության. Արամ Մանուկյան

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ...

14:19

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

13:59

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ...

13:36

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված...

13:17

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ...

12:42

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է արել

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է...

12:29

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50...

12:16

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում դեպի գերազանց դիրք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում...

11:52

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ. Ավինյան

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ....

11:23

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44