Հայ-հունական պետական քոլեջի դասախոսներն այսօր բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, իրավապահներին:
«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր քոլեջում անառողջ ու ոչ կրթական միջավայր է: Նախկին տնօրենի մահից հետո Լևոն Մկրտչյանի ձեռամբ նշանակված դաշնակցական տնօրենը՝ Ա. Ղազարյանը, քոլեջը վերածել է հների՝ յուրայինների ու ցանկալիների՝ դաշնակցականների»,-ասված է նամակում:
Tert.am-ի հետ զրույցում Հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը հերյուրանք և զրպարտություն որակեց նամակում նշվածը. «Ափսոս, անանուն է, հակառակ դեպքում պատիվ կպահանջեի և դատի կտայի: Ես ուղղակի չեմ հասկանում՝ մարդկանց երևակայությունն ուր է հասել, որ նման զրպարտություններ են գրում: Բացարձակ նման բան չկա»:
Արթուր Ղազարյանը նաև բացարձակ սուտ որակեց այն պնդումը, թե քոլեջի դասախոսներին ստիպում է անդամագրվել ՀՅԴ-ին՝ հայտնելով, որ քոլեջի միայն մեկ դասախոս է դաշնակցական:
Անդրադառնալով այն բանին, որ քոլեջի դասախոսները նշում են, որ քոլեջում «կոռուպցիան արմատավորված է, ըստ ուսանողների՝ 2017-ի ընդունվողները հենց այնպես չեն ընդունվել, երբ այդ տարվանից ուսումը անվճար էր», տնօրենն ասաց՝ քոլեջում ընդունելությունն անվճար է, անվճար էլ մնում է. «Կոռուպցիոն երևույթներն ընդհանրապես բացակայում են մեր քոլեջում: Եթե հստակ անուններ կան, թող տան, իրավապահ մարմինները զբաղվեն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե քոլեջում շատերը զբաղեցնում են երկու կամ ավելի հաստիք, տնօրենն ասաց, որ դա իրականացվել է օրենքի սահմաններում, և աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս, որ վարչական աշխատողները ժամավճարով դասավանդեն:
Բաց նամակում նշված կետին, թե «բարձր աշխատավարձերի են արժանանում նրանք, ովքեր դաշնակցական են», տնօրենը պատասխանեց. «Տարիֆիկացումը կառավարման խորհուրդն է հաստատում. նման բան լինել չի կարող: Անհասկանալի է՝ ինչպես կարելի է աշխատավարձերը զանազանել, եթե ժամավճարը հաշվարկվում է իքս գումար, որը բոլորն են ստանում, դրան գումարած՝ վարչական աշխատողները, ըստ իրենց հաստիքների, իրենց աշխատավարձն են ստանում: Էդ «դաշնակցական-դաշնակցական»-ը գցել են բերանները...մի խոսքով՝ չկա նման բան»:
Ինչ վերաբերում է այն կետին, թե քոլեջի տարածքները տրվում են վարձակալության, Արթուր Ղազարյանն ասաց՝ այդպես է, երկու տարածք այս պահին տրվել է վարձակալության, նախարարությունում էլ տեղյակ են. «Մեկը ուսումնական հաստատություն է, մյուսը՝ ծաղիկների պահեստավորում է. նկուղային տարածք է»:
Հարցին՝ որ թվականին է կայացվել տարածքները վարձակալության տալու որոշումը, Ղազարյանն ասաց՝ ամեն տարի նախարարությանը դիմում են գրում՝ երկարացնելու պայմանագրերը. «Նոր նախարարի դեպքում էլ արդեն դիմել ենք նախարարություն՝ երկարացնելու պայմանագիրը»:
Հարցին՝ վարձակալության դիմաց տրվող գումարներն ո՞ւր են ուղղվում, Ղազարյանը պատասխանեց, որ գանձապետարանի միջոցով ուղղվում են քոլեջի արտաբյուջե. «Այդ գումարներով քոլեջում վերանորոգում է եղել ու հիմա էլ ընթացքի մեջ է»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44