Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Այս մասին տեղեկացնում է Երևանի պաշտպանության ճակատի մամուլի ծառայությունը: Ըստ ԵՊՃ-ի՝ Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները՝ իրենց հարցմանն ի պատասխան տեղեկատվություն չտրամադրելով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երևանի պաշտպանության ճակատը, համաձայն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, 8-րդ հոդվածի 3-րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված դրույթների, գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը ստանալու համար: Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը խախտելուց հետո՝ ստացվեց անհիմն պատասխան, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք», «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունների միջև կան որոշակի խնդիրներ (այդ թվում դատական գործեր), ուստի նպատակահարմար չեն գտնում ներկայում տեղեկատվության տրամադրումը՝ նպատակ ունենալով լրացուցիչ դժվարություններ չստեղծել:
Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները և ապօրինի մերժել է տեղեկատվության տրամադրումը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ: Միևնույն ժամանակ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և քաղաքապետի մամլո խոսնակի կողմից ՝ պայմանագրի առանձին հատվածներին հղում անելով ՝ հարցազրույցների, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցներով աղբահանության թերացման ողջ պատասխանատվությունը դնելը «Սանիթեքի» վրա՝ համարում ենք հասարակական կարծիքը մանիպուլացնելու անհաջող և դատապարտելի փորձ:
Երևանի պաշտպանության ճակատը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով նշված տեղեկատվության տրամադրումը:
Միաժամանակ հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրինախախտումների վրա և հորդորում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44