Ներկա պահին Ադրբեջանի տարածքում տարբեր կարգավիճակներով պահվող ՀՀ երեք քաղաքացի կա։ Հայկական կողմում պահվող ադրբեջանցիները երկուսն են, ովքեր մեղադրվում են սպանությունների ու լրտեսության համար։
Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և այսօր սահմանն անցած Արայիկ Ղազարյանը։
Առաջին երկուսը պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես լրտես ու հանցագործ, Արայիկ Ղազարյանը` որպես դասալիք:
Արսեն Բաղդասարյանը ձերբակալվել է 2014 թվականին՝ դիվերսիայի ժամանակ, ավելի ուշ դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին, նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ հանցագործությունների կատարման մեջ։Ադրբեջանի դատարանն արագացված ընթացակարգով Ղազարյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել։
Հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ովքեր ձերբակալվել են 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։
Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:
Պատանդների վերջին փոխանակումը հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել 2019թ.–ի հունիսի 28-ին։ Այդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների միջոցով փոխանակեցին միմյանց տարածքներում պահվող Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44