«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016թ. բյուջեով սահմանվել է, որ այս տարվա հարկային եկամուտներն ու տուրքերը միասին կազմելու են 1 տրիլիոն 129 մլրդ դրամ: Ինչպե՞ս հաշվարկել, թե որքանով կթերակատարվի այս տարվա ցուցանիշը: Դա այնքան էլ դժվար չէ: Այս տարվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը, ինչպես նշեցինք, պետք է կազմեն 1 տրիլիոն 129 մլրդ դրամ, ինչը 62 մլրդ դրամով ավելին է անցած տարվա փաստացի ցուցանիշից: Իսկ դա նշանակում է, որ տարվա համապատասխան ժամանակահատվածներում հավաքագրված հարկերն ու տուրքերը պետք է առնվազն 5,8 տոկոսով գերազանցեն անցած տարվա նույն ժամանակահատվածներում հավաքագրված ծավալներին: 2015թ. առաջին կիսամյակում հավաքագրվել էր 500 մլրդ դրամ հարկ եւ տուրք, իսկ 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 512 մլրդ դրամ: Աճը կազմում է 2.4 տոկոս: Այսինքն, անցած տարվա համեմատ հարկերի եւ տուրքերի աճի տեմպը երկու անգամ ավելի քիչ է, քան պետք է լիներ բյուջեն կատարելու համար: Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված միտումները տարածենք ամբողջ տարվա վրա, ապա 2016թ. պետբյուջեն կթերակատրվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 մլրդ դրամով: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ սա թերեւս լավագույն սցենարն է: Իրականում, թերակատարումը կլինի ավելի մեծ եւ կան նման կանխատեսման բոլոր հիմքերը: Մեր առանց այն էլ քնկոտ տնտեսությունը սկսել է ավելի լայն հորանջել եւ ամենայն հավանականությամբ շուտով խորը քուն կմտնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44