Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումներ՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը:
«Նախագծերի փաթեթով ներկայացվում են նախագծերի հետևյալ փոփոխությունները. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն այսուհետև իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանադակությունը համապատասխանեցվում է քաղաքացիների համար նախատեսված, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվելու են քրեակատարողական հիմնարկին, տարածքային առումով առավել մոտ գտնվող, լիցենզավորված, արտահիվանդանոցային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը:
«Այնտեղ իրականացվելու են նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում՝ լաբորատոր գործիքային հետազոտությունները»,- ընդգծեց նախարարը:
Ըստ Բադասյանի` դյուրացվում է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44