Ինֆորմացիա է տարածվում, թե Ամուլսարի հենակետերում գտնվող ակտիվիստներն իրենց կյանքի, անվտանգության և առողջության համար չեն պայքարում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նրանց ուտելիք է տանում: Որպես Գնդեվազ գյուղի բնակիչ՝ պաշտոնապես հերքում եմ այս ամենը: Լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցներից լրագրող Թեհմինա Գևորգյանը:
«Տարիներ շարունակ անձամբ ես պայքարել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ, հանցագործության մասին հաղորդումներ եմ ներկայացրել, ֆիլմեր եմ նկարահանել: Այդ մարդիկ ծանր մետաղներով սնում են էդ տարածքի բնակիչներին: Դրա հետևանքով երեխաների մոտ առաջանում են հիվանդություններ: Ամոթ է, որ վարչապետին փոխանցում են բամբասանքներ այն մասին, որ հենակետի ակտիվիստներին Պղնձամոլիբդենային կոմբինատից են սնունդ մատակարարում: Ընդամենը ծառայողական մեքենայով Գնդեվազ գյուղից երկու կգ ծիրան են բերել հենակետեր: Եվ սա մեկ տարի է շահարկում են: Այս բամբասանքը նույնիսկ վարչապետ Փաշինյանի շուրթերից է հնչել որպես փաստ: Նույնիսկ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատից են սա հերքել»,-ասաց ակտիվիստը:
Վերջինս նշում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին վարչապետ Փաշինյանը պաշտոնանկ է արել այն դեպքում, երբ վերջինս տեսչական ստուգումների արդյունքում կոռուպցիոն սխեմաներ էր հայտնաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում. «Պարոն վարչապետը շատ երկար պետք է մտածեր Տիգրան Ավինյանի նման անձին որպես փոխվարչապետ նշանակելու և միջազգային օլիգարխիայի շահերը Հայաստանում պաշտպանելուց առաջ:
Ավինյանի ձեռքով և վարչապետ Փաշինյանի իմացությամբ Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատել են, այն դեպքում, երբ վերջինս Զանգեզուրում հանցագործություններ է բացահայտել. հիմա ո՞վ է ուղղորդված: Տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները կոծկվել են»:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը, ակտիվիստն այն ծիծաղելի որակեց. «Վարչապետը փաստեր է պահանջում, այդ փաստերը դատարանում են, իրեն էլ են ներկայացրել, սակայն դրանք նրա համար հիմնավոր չեն: Նա կրկնում է միայն ՔԿ-ի նախադասությունը՝ ռիսկերը կառավարելի են: Ոչ մի ռիսկ էլ կառավարելի չէ: Մեր տարածքում հանքի շահագործման թույլտվություն չի տվել և չի էլ տալու: «Լիդիան Արմենիան» 2017 թվականից չունի թույլտվություն, մի շարք փաստաթղթեր ուժը կորցրած են, իսկ վարչապետն ասում է փաստեր ցույց տվեք»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44