ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում չներկայացրեց գեթ մեկ տնտեսական փաստարկ, թե ինչու պետք է շահագործել Ամուլսարի հանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էիրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Ենթադրենք, որևէ վնաս չի տալու հանքի շահագործումը բնությանը, որն իհարկե աբսուրդ է, բայց որն է պետության և քաղաքացիների շահը, որոնք որևէ կերպ առանձնացված չեն կարող դիտարկվել։
Այնպիսի տպավորություն է, թե ՀՀԿ իշխանության որոշումը հանքի շահագործման վերաբերյալ իդեալական և հիմնավոր է համարվում։
Չեմ ասում, թե հենց այդպես է մտածում նոր իշխանությունը (որպես վկա՝ հայտնի գաղտնի զեկույցի հնչեցված գնահատականը), բայց երկու քայլանի կոմբինացիան հանքը շահագործելու իրավունք ստացած ձեռնարկությունների փոփոխության, արդեն իսկ լուրջ ուսումնասիրության հարց պետք է լիներ։
Ինչևէ, հանքի շահագործման որոշման հակված լինելու Ն.Փաշինյանի շարժառիթը մնաց անհայտ։
Բայց, այն, որ փակվում է ԱԺ այգին ցուցարարների առջև, ու ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են կիրառում ցուցարարների նկատմամբ, ավելի շուտ վկայում է բուն շարժառիթի թեմայից խուսափելու կամ քողարկելու մասին։
Քրեական գործ պետք է հարուցել ոչ թե Լիդիանի դեմ կամ ցուցարարների դեմ, այլ հանքի շահագործման ի սկզբանե ողջ կասկածելի գործընթացի հիմքով. ում մտքով անցավ շահագործել հանքը, ինչու նման ծրագիր կամ գաղափար ծնվեց, ինչպես են իրականացվել հետազոտման թույլտվության ողջ գործընթացը։
Ոչ թե պետք է ելնել Լիդիանի արդեն շահագործողի դե յուրե փաստից, այլ այդ կարգավիճակը ձեռք բերելու ողջ նախորդած գործընթացը։
Բոլոր հարցերին պետք է տրվեն պատասխաններ, ոչ թե միայն նրանց մի մասին»։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44