1in.am - Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերը», որոնք առնչվում են Ադրբեջանին:
ԺՈՒԱԽ-ի ղեկավար Ջամիլ Հասանլիի տարածած հայտարարությունում նշված է. «ԺՈՒԱԽ-ը գլխավոր դատախազից պահանջում է անցկացնել հետաքննություն, իսկ հետո հանրությանն իրազեկել հետաքննության ընթացքի և արդյունքների մասին»:
Դիմումում նաև նշված է, որ թե՛ նախագահ Իլհամ Ալիևը, թե՛ նրա կին Մեհրիբան Ալիևան 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններում և 2005, 2010, 2015 թվականների խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել Պանամայում ու Վիրջինյան կղզիներում գործող օֆշորային ընկերություններից իրենց եկամուտների ու գույքի մասին:
Ադրբեջանի ընտրական օրենքի համաձայն՝ դա իրավական լուրջ հիմնավորում է՝ չեղյալ հայտարարելու ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Դիմումում հիշեցվում է 2016 թվականի ապրիլի 5-ին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում հրապարակված London law firm helped Azerbaijan’s first family set up secret offshore firm խորագրով հոդվածի մասին, որում նշված է, որ Ալիևների ընտանիքը Բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային գաղտնի ընկերությունների միջոցով գնել է միլիոնավոր ֆունտ սթերլինգի անշարժ գույք: Մասնավորապես, հաղորդվել է 17 միլիոն ֆունտ սթերլինգով Լոնդոնում Լեյլա ու Արզու Ալիևաների անուններով վիլլա գնելու մասին: Ապօրինի գործարքն ու դրամական միջոցների փոխանցումն իրականացվել է Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին:
Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովը վերահսկում է մինչև 600 միլիոն դոլար, և նա Ալիևների ընտանիքի բանկիրն է: Այդ ամենը հայտնի դարձավ մամուլում պանամական Mossack Fonsecaya ընկերության փաստաթղթերի արտահոսքից հետո:
Այդ փաստաթղթերի համաձայն՝ Պանամայում գրանցված են մի քանի ընկերություններ, որոնք պատկանում են Իլհամ Ալիևի զավակներին: Այդ ընկերությունները տարբեր տարիներին գնել են թանկարժեք գույք և խոշոր միջոցներ են ներդրել Արևմուտքի տարբեր ընկերություններում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02