«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 2-րդ համաշխարհային պատերազմի 80-ամյա տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման վերաբերյալ։
«Որպես 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայ ժողովուրդը շատ ավելի սուր կերպով է զգում նույն ճակատագրին արժանացած ժողովուրդների ցավը։ Եվ նույն ճակատագրի բերմամբ մենք պարտավոր ենք ցավակից ու զորավիգ լինել նրանց։ Լեհաստանը տասնյակ միլիոնավոր կյանքեր խլած 2-րդ համաշխարհային պատերազմի առաջին զոհն է, իսկ լեհ ժողովուրդը՝ ամենածանր ցեղասպանական կորուստներ կրած ժողովուրդներից մեկը։ 2-րդ համաշխարհային պատերազմը ծանրագույն կորուստներ է պատճառել նաեւ հայ ժողովրդին։ Ընդամենը մեկ սերունդ առաջ ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը կորցրել է իր շուրջ 300 հազար զավակներին։ Ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետի համար չէր կարող լինել ավելի կարեւոր գործ, քան Լեհաստանում անցկացվող 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը։ Դա է պահանջում ոչ միայն ազգային արժանապատվությունն ու բարոյական պարտականությունը, այլեւ ազգային-պետական շահը։ Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվում 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին եւ ցավակից ու զորավիգ է ցեղասպանություն վերապրած լեհ ժողովրդին։ Ողջունում ենք Լեհաստանում անցկացվող՝ 2-րդ աշխարհամարտի տարելիցի միջոցառումների բոլոր մասնակիցներին եւ հավաստիացնում ենք, որ նրանց կողքին ենք հանուն ազատության եւ ժողովրդավարության»,–ասված է հայտարարության մեջ։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02